
Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 57 ցուցարար: Այս մասին AntiFake.am-ին հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՎԻՎՕ 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով: