Հայտնի իշխանական ֆեյք Regina Prazyan-ը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը

article-image

Երեկ AntiFake.am-ն անդրադարձել էր մի քանի իշխանական կեղծ օգտահաշիվների՝ հրավիրելով Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը:

Ապացույցներ էինք ներկայացրել Ֆեյսբուքում հօգուտ իշխանության գործունեություն ծավալող երեք ֆեյքերի՝ «Regina Prazyan»-ի, «Mane Elbakyan»-ի, «Mona Afrikyan»-ի գործունեության վերաբերյալ, որոնք լկտի բառապաշարով վիրավորական, զրպարտիչ ու հայհոյախառն գրառումներ են անում ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին։

Այսօր արդեն ֆեյքերից ամենաակտիվը՝ «Regina Prazyan»-ը, ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը:

Նկատենք, որ հրապարակումից 1 օր անց Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կերպ չի արձագանքել ֆեյքերի՝ ազգային թշնամանք հարուցող գործունեությանը:

Նշված երեք կեղծ օգտահաշիվների լկտի բառապաշարով, վիրավորանքներ, զրպարտություններ պարունակող գրառումները կարդացեք այստեղ:

 


Աղբյուր՝ AntiFake.am​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն