
Այսօր՝ փետրվարի 24-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը «Անհետ կորածների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները» մանիպուլյատիվ վերնագրով հոդված էր հրապարակել։
Վերնագրից տպավորություն էր ստեղծվում, թե բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները միասնական են այն հարցում, որ ընդդիմության բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն։ Սակայն հոդվածի բովանդակային մասում խոսք էր գնում ընդամենը մեկ անհետ կորած զինծառայողի հարազատի մասին, ում ո՛չ անունն էր նշված, ո՛չ էլ նման կարծիք հայտնելու պայմանները։
Անհետ կորածների՝ այդպես լուծում չստացած խնդրի նման շահարկումը՝ մանիպուլյատիվ վերնագրով ու բովանդակությամբ հոդվածի հրապարակումը, առաջացրել էր նաև ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթը։
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն․
Քննադատություններից ու բարձրացված աղմուկից հետո հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը փոփոխվել են: Փոխված տարբերակում լրատվականը նշել է, որ ոչ թե բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատներն են պահանջում բողոքի ակցիաների դադարեցումը, այլ նրանց մի խումբը։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Կարդացե՛ք նաև՝
► «Արմենպրես»-ի ցավալի վերափոխումը. հեղինակավոր և օրինակելի լրատվականից՝ վարչապետի տիկնոջ «կարմիր զգեստ պաշտպանող»
Աղբյուր՝ AntiFake.am