(VIDEO) Նիկոլ Փաշինյանը ստել է. Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Արցախում «Իսկանդեր» առհասարակ չի կիրառվել

article-image

Նիկոլ Փաշինյանը սուտ հայտարարություն է արել Արցախում «Իսկանդեր»-ի կիրառման մասին:

«Ռուսաստանի զինվաժ ուժերը տարակուսանքով և զարմանքով ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում  կիրառված «Իսկանդեր» հրթիռային համալիրները  չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»,- այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ։ Ռուսաստանի ՊՆ-ի օբյեկտիվ և  հավաստի տեղեկություններով՝ այդ տեսակի համալիրի հրթիռներից ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում:

«Հրթիռների ամբողջ զինամթերքը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»:


 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն