(PHOTO) Փաշինյանի տապալված «բազմահազարանոց» հանրահավաքն ու ժողովրդի աջակցության իմիտացիայի բեմադրությունը

article-image

Քաղաքացիական բախումներ հրահրելու նպատակով փետրվարի 25-ին հրավիրված իշխանական հանրահավաքը կարելի է համարել տապալված: Վարչական ռեսուրսի գործադրմամբ պետական ծառայողների ու ոստիկանական ուժերի մասնակցությամբ կայացած հանրահավաքին, որում նաև շահարկվել են զոհված զինծառայողների և նրանց հարազատների անունները, ըստ որոշ տեղեկությունների, ներկա է եղել ընդամենը 1500-4000 քաղաքացի:

Այն, որ իշխանական տապալված հանրահավաքին վարչական ռեսուրս է կիրառվել, ապացուցվում է մի շարք քաղաքացիների այն ահազանգերով, թե պետական ապարատի և հայտնի օլիգարխների աշխատակիցներին ստիպել են Հանրապետության հրապարակ գնալ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հավաքին: AntiFake.am-ի տեսախցիկն էլ ֆիքսել էր, թե ինչպես են ԱԺ իշխանական պատգամավորները շտապում Հանրապետության հրապարակ: Նրանց հետ էին նաև ԱԺ աշխատակազմի որոշ աշխատակիցներ: 
 



Իշխանական հանրահավաքին ոստիկանական մեծաքանակ ուժերի մասնակցությունն էլ ապացուցվում է համացանցում լայն տարածում գտած ծիծաղաշարժ լուսանկարներից, որոնցում ոստիկանները «օղակի» մեջ են վերցրել ժողովրդից պաշտպանվող Փաշինյանին:





 

Հերթական ձախողումն արձանագրելու ու հրաժարական ներկայացնելու փոխարեն իշխող թիմի անդամները կրկին փորձել են մանիպուլյացնել փաստերը: Ցույց տալու համար, թե Փաշինյանի վարչապետությանը աջակցելու համար հրապարակում հավաքվել են հարյուր հազարարավոր քաղաքացիներ իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականներն այնպիսի դիտակետից են ներկայացրել հանրահավաքը, որ հանրային լայն աջակցության իմիտացիա ապահովվեն, իսկ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց արբանյակներն ակտիվորեն տարածել են այդ կադրերը:

Օրինակ, նրանց շարքում են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, որոնք պարծենում էին, որ «3 տարի անց ժողովուրդը շարունակում է աջակցել Փաշինյանին»:
 





 

Եղել են անգամ այնպիսի զավեշտալի դեպքեր, երբ ոմանք հանրային լայն աջակցության իմիտացիայի համար կադրեր են տարածել 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից: Այս «մոլորության» ու քաղաքացիների հիշողությունը կասկածի տաղ դնողներից մեկն, օրինակ, Արմավիրի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանն է:



 

Այն, որ իշխանական ցույցին մասնակցում էին սակավաթիվ քաղաքացիներ, ապացուցվում է նաև դրոնով արված մի շարք լուսանկարներից: 
 


 

Իշխանությունը իր առջև խնդիր էր դրել 2018թ. իշխանազավթման գործիքակազմերից մեկը՝ հանրային լայն աջակցության իմիտացիան, կիրառել նաև այսօր ու ցույց տալ, թե իրենք ժողովրդի աջակցությունը վայելող ուժ են: Փաստացի, տապալվել է ոչ միայն բազմահազարանոց հանրահավաքի անցկացումը, այլ նաև հանրային լայն աջակցության իմիտացիայի բեմադրությունը:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն