Կեղծիք՝ վարչապետի պաշտոնական կայքում. Պուտինը չի հայտնել իր աջակցությունը «Հայաստանի օրինական իշխանություններին»

article-image

Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: 

Հետաքրքիր է, որ հրապարակված մամուլի հաղորդագրություններում ներկայացվող բովանդակությունները տրամագծորեն հակասում են միմյանց: Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, կողմերը «քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը խոսել է հօգուտ Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման ու իրավիճակի՝ օրենքի սահմաններում կարգավորման: ՌԴ ղեկավարը կողմերին զսպվածության կոչ է արել»: 

Հեռախոսազրույցի մասին լրիվ այլ հաղորդագրություն ենք կարդում ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: 

ՀՀ վարչապետի կայքում առկա տեղեկատվությունը չի կարող հավաստի և ճշմարիտ լինել, քանի որ այն հակասում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության բովանդակությանը, ինչպես նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման պրակտիկա միջազգային հարաբերություններում ընդունված չէ 

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը և իշխանությունների դիրքորոշումը՝ նման գործելակերպը պետական կառույցի կողմից առավել քան անթույլատրելի է: Աչքի առաջ ունենալով նաև հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» դրությունը, մասնավորապես՝ «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կեղծ և ստահոդ հայտարարությունները՝ չի բացառվում, որ ռուսական կողմը նորից «հուժկու» տեղեկատվական հարված կհասցնի «Հայաստանի օրինական իշխանություններին»:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն