Փաշինյանը ստել է` նշելով, թե իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունը հաջորդել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշմանը

article-image

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե իբր ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը, որից հետո միայն Գլխավոր շտաբը հանդես է եկել իր հրաժարականի պահանջով. «Ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել։ Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այսինքն՝ ես թղթերը արդեն ստորագրել եմ, որից հետո հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարության նպատակն այն էր, որ ցույց տար, թե Օնիկ Գասպարյանը որևէ լեգիտիմություն չունի Գլխավոր շտաբի պետի դիրքերից հայտարարությամբ հանդես գալու համար։ Փաշինյանի նպատակն էր ցույց տալ նաև, թե իբր Գլխավոր շտաբը պահանջել է իր հայտարարությունը, քանի որ ինքը որոշել է ԳՇ պետին ազատել պաշտոնից։

Մինչդեռ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո. «Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է հանրությանը՝ հանուն իր իշխանության պահպանման։

Հայաստանը կապիտուլյացիայի տարած, բանակը հեղինակազրկած, 5000 զինվորականների զոհած ղեկավարը հանրությանը փորձում է համոզել, թե ՀՀ ԶՈՒ հրամկազմը օբյեկտիվ պատճառ չունի իր հրաժարականը պահանջելու համար։

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն