Շիրակի մարզպետարանում 2019 թվականին պարգևատրումները կազմում են ավելի քան 142 միլիոն դրամ

article-image

Ի թիվս այլ պետական հաստատությունների` Շիրակի մարզպետարանում նույնպես պարգևավճարներ են հատկացվել:

AntiFake.am-ին ուղարկված հարցման պատասխանում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնում է, որ «մարզպետի թվով 10 կարգադրությունների և գլխավոր քարտուղարի թվով  10 հրամանների համաձայն`ընդհանուր առմամբ մարզպետարանի աշխատակիցներին վճարվել է 142.340.000 դրամ:

Պարգևավճարները տրվել են` համապատասխան ՀՀ բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին տնտեսագիտական դասակարգման 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով` 101,330.0 հազ. դրամ, ինչպես նաև 4113 Քաղաքացիական, դատական և պետակալն այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով` 41,010.0 հազ. դրամ:

Վերոհիշյալ իրավական ակտերից 9-ը զետեղված են Շիրակի մարզի մարպետարանի պաշտոնական կայքում:

Պետք է նկատել, սակայն, որ հրապարակված փաստաթղթերից երկուսը կրկնում են միմյանց. 2019 թվականի հուլիսի 1-ին և հուլիսի 16-ին թվագրված կարգադրությունների տարբերակները նույնն են, նույնն է նաև Կարգադրության համարը (№ թիվ 117), իսկ հուլիսի 1-ին հրապարակվել է հուլիսի 16-ի կարգադրությունը` մարզպետի ստորագրությամբ:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն