Երևանի քաղաքապետարանում շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճարներ են բաժանվել 2019 թվականին

article-image

Շարունակելով պետական համակարգում պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը` այս անգամ ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանում տրված պարգևավճարները:

Պատասխանելով AntiFake.am-ի հարցմանը` քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են  1.930.937.600 դրամ: Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:

Վարչությունից տեղեկացնում են նաև, որ 13-րդ աշխատավարձի հետ կապված Երևանի քաղաքապետի կողմից նման կարգադրություն դեռ առկա չէ:

Ավելի վաղ լրատվականներում տարածվեց նաև այս տարվա չորրորդ եռամսյակում քաղաքապետարանի պարգևատրված պաշտոնյաների ցանկը: Այն գլխավորում են փոխքաղաքապետերը, քաղաքապետի խորհրդականները, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը և աշխատակազմի քարտուղարը:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն