Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Պեսկովը հերքել է Պուտինի՝ Հայաստանի «օրինական իշխանություններին աջակցելու» մասին վարչապետի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունը

article-image

Երեկ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել էին Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Հեռախոսազրույցն ուշագրավ էր այն հանգամանքով, որ հայկական և ռուսական պետական մարմինների կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեին:

Մամուլի հաղորդագրության հայկական տարբերակում գրված էր, թե «ՌԴ նախագահը աջակցում է Հայաստանի օրինական իշխանություններին»:

Սակայն ռուսական հաղորդագրության մեջ լրիվ այլ բովանդակություն էր, ինչի մասին երեկ էլ AntiFake.amգրել էր:

Արդեն այսօր, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով մամուլի հաղորդագրությունների տարբերության մասին լրագրողների հարցին, նշել է. «Եթե դուք ուշադիր եք կարդացել տվյալ տեքստը, որը հրապարակվել է մեր կողմից, ապա պետք է, որ կարդայիք այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը հանդես է եկել խնդիրների՝ օրենքի շրջանակներում կարգավորման դիրքերից: Դա շատ կարևոր է: Մեր կողմից բավականին ամբողջական ձևակերպում է տրվել, որը շատ ինֆորմատիվ է»:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից հրապարակված հերթական սուտը անգամ մի օր չդիմացավ և դարձյալ անմիջապես հերքվեց ռուսական պետական մարմինների կողմից:  

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն