Իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդկանց բերելու համար

article-image

Իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդկանց բերելու համար: Տարբեր լրատվականներ և տելեգրամ ալիքներ այս մասին տեղեկություններ և ձայնագրություններ են հրապարակել: 

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։

«Այս պահին Մարտակերտում գործընթացը համակարգում է Արցախի նախագահի մերձավոր Ալեքսեյ Բալայանը։

Հանձնարարված է 1000 մարդ հավաքել»:

Dejavu տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների «նորմալ թիվ» է խոստանում նաև Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը։ 

«Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի գյուղապետ Հունան Պետրոսյանը խոստանում է մոտ 50 մարդ բերել վաղը՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին»,- գրել է Dejavu-ն:

Շիրակի մարզպետի վրա Փաշինյանի հանրահավաքին 2000 մարդու տանելու պարտականություն է դրվել. այս ժամին մարզպետարանում թեժ եռուզեռ է: Այս մասին գրել է Mediaport տելեգրամյան ալիքը:

«Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի բաժնի պետերի, գյուղապետերի վրա նվազագույնը 50 հոգու իրենց հետ Երևան տանելու պահանջ է ներկայացրել:

Ավելին, Շիրակի մարզի բոլոր 160 դպրոցների տնօրեններին ասել են՝ իրենք ներառյալ նվազագույնը 10 հոգի մարդ պետք է տանեն հանրահավաքի:

Մեքենաները խորհուրդ են տվել կայանել մետրոների մոտ և մետրոյով հասնել հրապարակ:

Իսկ մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հանձնարարված է 100 մարդ տանել վաղը Հանրապետության Հրապարակ»,- գրել է ալիքը:

Վարչական ռեսուրսի հավաքի հաջորդ օրինակը Էջմիածնի քաղաքապետի տեղակալն է:

«Հաջորդ «հերոսը» Արսեն Պետրոսյանն է, Էջմիածնի քաղաքապետի տեղակալը, նա ևս հավաստիացնում է ՔՊ-ական ներկայացած երիտասարդին, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի»,- գրել է Dejavu-ն:

«Hraparak.am»-ը գրել է, որ  երկու օր է՝ մարզպետարաններն ու համայնքապետարանները, օգտագործելով վարչական ռեսուրսները, լծվել են մարդահավաքի խայտառակ գործին։ Վերևից հստակ առաջադրանք ունեն՝ մարտին 1-ին Հանրապետության հրապարակը պետք է լեփ-լեցուն լինի՝ ի հաշիվ մարզերից բերվածների։

«Այս մարդահավաքն այնքան անթաքույց է ընթանում, որ վարչապետի հանրահավաքին մասնակցելու համար Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հայտարարություն է տարածել ու կոչով դիմել համաքաղաքացիներին՝ մարտի 1-ին, ժամը 16․30-ին լինեն Արմավիրի կենտրոնական հրապարակում՝ավտոերթով Երևան շարժվելու համար։

Մեքենա չունեցողներին խոստացել է ավտոբուսներով տեղափոխել։ Նույն աժիոտաժն է նաև Էջմիածնում։ Միայն թե այստեղ քաղաքացիների հավաքագրմամբ զբաղվում է ոչ թե քաղաքապետը, այլ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը։ Ֆեյսբուքյան «հին էջմիածնեցի» էջում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ փոխքաղաքապետն ու ՔՊ-ականը պայմանավորվում են թե ինչպես և ինչ միջոցներով տեղափոխեն քաղաքացիներին։ Պայմանավորվելուց հետո ՔՊ գրասենյակի աշխատակիցը մեկ անգամ ևս շեշտում է՝ կարևորը՝ վաղը լիքը մարդ լինի։

Հիշեցնենք, որ Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը՝ տաքսի էր վարում։ Փաշինյանական ձեռագիր, որն անմեկնելի է նույնիսկ նրա ամենամոլեռանդ պաշտպանների համար»:

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Արթիկում այս պահին Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը, ով ավելի հայտնի է Կլոր խանութի Արսեն անունով:

«Mediaport-ի տեղեկություններով՝ նա խոստացել է Արթիկից 200 մարդ բերել Երևան։ 

Բացի գումարից, Կիկոյանը արթիկցիներին տրամադրում է նաև սնունդ, ծխախոտ և անվճար տրանսպորտ՝ Երևան հասնելու համար»:

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել է նաև, որ Լոռու մարզի ԵԿՄ խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը զանգել է Լոռու մարզի ԵԿՄ անդամ բոլոր ազատամարտիկներին և հրահանգել՝ մի մարդու պես գնալ նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։

Բազմաթիվ ազատամարտիկների բացասական արձագանքից հետո, նա զանգել է Սասուն Միքայելյանին ասել է, որ արդեն զզվել են նման հանձնարարականներից և իր վրա հույս չդնի։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն