Ճշգրտում. 07.12.2020թ.: Տեղի է ունեցել անճշտություն.
ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները։
Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:
Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
Պատասխանում նշվում է նաև, որ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի միջոցների հաշվին պարգևավճարները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:
Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:
Ստորև` նախկին հրապարակումը.
AntiFake.am-ի՝ պարգևավճարների վերաբերյալ հերթական հարցմանը ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ կառույցում պարգևավճարները կազմում են 1.774.225.600 դրամ:
Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:
Պատասխանում նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:
Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան