2019 թ.-ին ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները կազմել են 456.209.093 դրամ

article-image

Ճշգրտում. 07.12.2020թ.: Տեղի է ունեցել անճշտություն. 

ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները։

Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:

Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար: 

Պատասխանում նշվում է նաև, որ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի միջոցների հաշվին պարգևավճարները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:

Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:

 

Ստորև` նախկին հրապարակումը. 

AntiFake.am-ի՝ պարգևավճարների վերաբերյալ հերթական հարցմանը ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ կառույցում պարգևավճարները կազմում են 1.774.225.600 դրամ:

Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:

Պատասխանում նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:

Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն