Արցախում ոչ պատշաճ տարհանում կազմակերպելու պատճառով 33 խաղաղ անձ սպանվել է, մեկ տասյակից ավելի անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է. հարուցվել է քրեական գործ. ՄԻՊ

article-image

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ:

«2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:

Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:

Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ»,- ասված է հայտարարության մեջ:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն