Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, սակայն ի հեճուկս նրա հայտարարությունների` վերջին 1,5 տարվա ընթացքում վարչապետի հեղափոխական ընկերներն ու նրա իշխանության առանցքում կանգնած անձինք պարբերաբար հայտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ՝ ներգրավվելով որպես մեղադրյալներ։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով ներգրավվել են՝ ՊՎԾ պետը և աշխատակիցները, Առողջապահության և ԿԳՄՍ փոխնախարարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Բացի ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներից` նոր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք ապօրինությունների համար ևս անցնում են քրեական գործերով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան