(VIDEO) Հայկ Կոնջորյանի էժանագին մանիպուլյացիան՝ գերիների հարցի առնչությամբ

article-image

ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում անդրադարձել է գերիների վերադարձման խնդրի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ ընդդիմության քննադատություններին ու էժանագին մանիպուլյացիայի դիմել:

«Ասում եք՝ Ալիևին խի չեք պատասխանում: ... Եթե Ալիևին հիմա սուր պատասխանենք, հետո մեր գերիներից մեկին էնտեղ վատ բան լինի, ասելու եք՝ տենց պատասխանեցիք, դրա համար մեր գերիներին էնտեղ ծեծեցին: Էն նույն բանի պես, որ ասում է՝ չասեիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմը չէր լինի: Սուր ենք խոսում, ասում եք՝ սուր եք խոսում և սադրում եք: Փորձում ենք չվնասել մեր եղբայրներին,  ասում եք՝ էէ, խի՞ չեք սուր խոսում: Ժողովուրդ ջան, եկեք մի հատ կողմնորոշվենք»,- իր ելույթով ընդդիմությանը դիմեց Կոնջորյանը: 

Ստացվում է, որ հիմա գերիների մասին մտածելու պատճառով է, որ իշխանությունները չեն պատասխանում Ալիևի հայտարարություններին, ինչը չափազանց ծիծաղելի պատճառաբանություն է: 

Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը պատերազմից առաջ, երբ Իլհամ Ալիևի տարաբնույթ հայտարարություններ այդպես էլ անպատասխան էին մնում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն