«Տենց լավ չի, մի հատ էլ պուլիմյոտ տեղադրեք». քաղաքացիների արձագանքները ԱԺ շենքում դիպուկահարների ներկայությանը

article-image

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում: Իշխանությունները Ազգային ժողովի դիմաց ոչ միայն մեծաքանակ ոստիկականական ուժեր են կենտրոնացրել, այլև դիպուկահարներ են բերվել ԱԺ շենք: ԱԺ բակում տեղադրվել են նաև լուսաձայնային նռնակներ:

Դիպուկահարների ներկայությունը անհանգտություն և քննադատություն է առաջացրել հասարակության շրջանում, ովքեր նշում են, որ իշխանությունը դիպուկահարներ է հանել խաղաղ ցուցարարների դեմ:

Դիպուկահարների ներկայաության կապակցությամբ իր մտահոգությունն է արտահայտել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:

Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Տենց լավ չի։ Մի հատ էլ ցուցադրաբար պուլիմյոտ տեղադրեք»։


Հեռուստահաղորդավար Լիլիթ Թումանյանը գրել է.

«Светошумовые гранаты у здания НацСобрания+ снайперы на балконе НС

Похоже, кто-то не на шутку труханул

ԱԺ-ի դարպասները զոդել են, տեղադրել են լուսաձայնային նռնակներ: Տեղում են նաև նշանառուները»։


Պրոդյուսեր Տաթև Վարդանյանը գրել է.

«Սա նիկոլի նոր Հայաստանն է, որտեղ 24 ժամ ռեժիմով նիկոլի դիպուկահարների զենքն ուղղված  է ժողովրդի վրա»։


«Էլ Ալֆային ա քարշ տվել բերել, էլ 1500 -ից ավել ոստիկան, ԱԱԾ ոտքից գլուխ զինված աշխատակիցներ ու էս սաղ զուտ իր վախերը փարատելու ու մարդկանց ահաբեկված պահելու համար, որովհետև իր անձին ուղղված որևէ լուրջ սպառնալիք գոնե այս պահի դյությամբ գրեթե վստահ եմ, որ չկա։ Ցավոք՝ չկա...»,- գրել է Տաթև Վարդանյանը 


Մանվել Կոստանդյանը գրել է.

«Տեսնես ԱԺ տարածքում ինչու են պուսկավոյ լուսաձայնային նռնակներ տեղադրել »?


Հայկ Դերզյանը գրել է.

«Նռնակներով ու դիպուկահարներով պատրաստվում են Նիկոլի գալուն։

Գժուկներ ջան, ախր դա մեզ չի կաշկանդելու»:


Ալեն Ղուլյանը գրել է.

«Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի պաշտպանության ժամանակ շատ լավ կաշխատեին... Այսպես  կոչված "քաղաքային մարտերի" համար սա շատ լավ զենք ա։ Կարելի էր շատ հեշտ շարքից հանել  Շուշիի բերդից "աշխատող" թուրքի դիպուկահարներին... Դե բայց  վիժվածքի հրամանով մեր տեղացի "յաշմիստները"  սրա օպտիկայի "խաչը" միայն սեփական ժողովրդի վրա են պահում...»:


Comedyan էջը գրել է.

«ԱԺ այգու դարպասը, որը պետք է այսուհետ «ժողովրդի առաջ բաց լիներ» զոդվում է։ Իսկ բակում, ըստ ականատեսների ու լրատվության, տեղադրված են լուսաձայնային գռանատներ։

Ոստիկանները՝ վահանների շարքեր կազմած, պահապանում են ԱԺ շենքը։

Տարօրինակ ոչինչ չկա, Սա կապիկի ու իր ուսապարկերի սովորական աշխատանքային օրն է։ «Խաղաղության կուսակցության» աշխատանքային օրն է»։


Ալբերտ ՈՒնուսյանը գրել է.

«ԱԺ դարպասների առջև թե գրած լիներ «Բարի գալուստ Սյունիքի մարզ», լեգիտիմ կլիներ այդ պաշտպանվածությունը, իսկ այսպես՝ հայտնի Վերգոյի հերթական կապիկություն...»:


ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.

«Դիպուկահար զենքով վախացնելու իմաստը ո՞րն ա: Ավելի սարսափելի զենքեր ունի թուրք Նիկոլը: Դիպուկարարների տեղը թող ձեռք ձեռքի բռնած ԱԺ պատշգամբ դուրս գան Բաբաջանյան Արմանն ու Մարուքյան Էդմոնը: Վախից մարդիկ կփախչեն տուն»:


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ, AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրել է.

«Եթե անհայրենիք կապիտուլյանտին թվում է, թե Արցախ կորցնելուց, որդիներ կորցնելուց, պետության առաջ սահմանները բացելուց հետո Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները վախենում են անհայրենիք կապիտուլյանտի մասնակցությամբ կազմակերպվող այս «բոբո-ձյաձյա» շոուներից, ապա չարաչար սխալվում են։

Արյունոտ ծաղրածուներ»:


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը  գրել է.

«Հայ ազգի «դիպուկահարն» ուտես դու ու գյոռմամիշ ընտանիքդ...»


Ankakh Hayastan էջը գրել է.

«Իմմտեսած բոլոր կինոներում դիպուկահարը գաղտնիա: Դաժե էտ հարցում չեն կարում նորմալ անեն:

Ցուցադրական պահել են ցուցարարների վրալ երևի ասելով չշշկռվեք, կխփենք»:


Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին գրել է.

«ժողովրդի դեմ զենքով»:


Արթուր Արամյանը գրել է.

«2018թ ժողովրդավարություն և հպարտ քաղաքացի բղավողի կառավարությունը նայեք թե ինչ դիպուկահարներ է տեղադրել ԱԺ շենքի ներսում`այն էլ խլացուցիչով,որ կրակելուց ձայնը չլսվի

(Ասում են այն հետախուզության համար է և նախատեսված է կիլլերների դեմ կիրառելու,

է հետո ինչ ? ինչևէ,)

ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ?

Ժողովուրդ նայեք,բայց մի զարմացեք,քանի որ այլևս ամեն ինչ սպասելի է նիկոլ - Աննա զույգից։

(Միացեք ժողովուրդ,երկիրը փրկել է պետք սրանցից օր առաջ)»:


Լևոն Բարսեղյանը գրել է.

«Ազատություն ռադիոկայան Ruzanna Stepanyan Gayane Saribekyan բա ինչի չեք խոսում? Ժողովրդի վրա սնայպերներ են դրած։ 12 տարի մեջտեղներիցդ ճղում էիք ձեզ թե ժողովրդի վրա զենք են պահում սնայպերներ են տեղակայում։ Հիմա խոսացեք արձագանքեք»:


Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է.

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ երկրի դե ֆակտո «նոր վարչապետը»  հին փոխվարչապետ Ավինյանն է, իսկ ԱԺ-ն այլևս «հին վարչապետ» Փաշինյանի նոր բունկերը, որտեղ իրեն ուղղված հարցերին պատասխանելու տակտիկական, ֆիզիկական կամ հոգեբանական հնարավորություն նա այլևս չունի»:


Անդրանիկ Պողոսյանը գրել է.

«Վաղարշապատում իր ելույթից հետո Ծառուկյանն անմիջապես չիջավ բեմից, այլ մոտեցավ ներքեւում իրեն լսողներին, սեղմեց մի քանիսի ձեռքը, վերցրեց նրանց պարզած նամակները: Կքանստած վիճակում մի քանի վայրկյան կոստյումի տակից երեւաց զենքի նմանվող առարկա։

Սա հատված է 2012թ. Ազատություն ռադիոկայան  -ի հրապարակած հոդվածից։ Այսինքն դեռ 8-9 տարի առաջ այս լրատվականը կարող էր մի քանի վարկյան երևացող զենքի նմանվող առարկա տեսնել, որը այդպես էլ ոչ մեկ չհասկացավ զենք էր թե Vertu հեռախոս, բայց այս իշխանության օրոք նրանք նույնիսկ կես մետր պատշգամբից դուրս եկած խլացուցիով դիպուկահարի փողը չեն տեսնում»։


Քրիստինա Նազարյանը գրել է.

«Ազատություն ռադիոկայան, Karlen Aslanyan սրանց չե՞ք տեսնում, որ չեք լուսաբանում»:


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Լսիր, այ դավաճան, այսպիսի տեսարաններից միայն դու և քո ուսապարկերն են սարսափում:

Ի տարբերություն ձեզ՝ մենք քո սիրելի ադրբեջանցիներից ավելի վտանգավոր բաներ ենք տեսել ու թքած ունեցել»:


Նարինե Ավանեսյան Գաբրիելյանը գրել է.

«Եվրոպական իրավապաշտպանները բա՞ն չունեն ասելու, թե Հայաստանում դեմոկրատիան միչև 2018 թվականի Արցախի մերժելու օրերեն էին պետք»:




Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն