Շրջակա միջավայրի նախարարությունում 2019 թ. ընթացքում պարգևավճարները կազմել են 181.313.200 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությանը` հայցելով 2019 թվականի ընթացքում նախարարությանը հատկացված պարգևավճարների մասին տեղեկություններ:

Շրջակա միջավայրի նախարարությունը, պահպանելով օրենքով սահմանված ժամկետները և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանոթյան մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթները, ներկայացրել է 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում նախարարության աշխատողների պարգևատրման վերաբերյալ տեղեկատվությունը:

Պարգևատրման աղբյուր են հանդիսացել «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածը և «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» ծախսային հոդվածը:

Պարգևատրումները նախարարությունում կազմում են 181.313.200 դրամ: 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շրջակա միջավայրի նախարարը, նախարարի տեղակալները և գլխավոր քարտուղարը ընդհանուր առմամբ միասին ստացել են 27.367.500 դրամ պարգևավճար:

Չնայած այն հանգամանքին, որ հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև միայն նախարար Էրիկ Գրիգորյանի ստացած պարգևավճարները, նախարարությունը չի տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն