(VIDEO) Նիկոլ Փաշինյանը ՀՀ թշնամին է, թշնամու հետ բոլոր միջոցներն ընդունելի են. Նարեկ Սամսոնյան

article-image

«Հույս ունեմ, որ դատարանը կկայացնի արդարացի վճիռ, և այդ աբսուրդը կվերանա, և բացի այդ, կարևոր բան տեղի ունեցավ այս օրերի ընթացքում. ով Արա Սաղաթելյանին չգիտեր, նրանք ճանաչեցին և իմացան, թե ինչքան բան է արել և ինչքան օգուտ է տվել Հայաստանի Հանրապետությանը և հակառակը՝ ինչքան վնաս է տվել թշնամուն: Դատարանը պետք է հաշվի առնի, որ գործ ունի մի մարդու հետ, որը կապիտուլյանտի ավագ գործընկերոջը՝ Ալիևին, մեծ վնասներ է հասցրել, և Արա Սաղաթելյանը մեկ րոպե շուտ կհայտնվի ազատության մեջ լինի»։ Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել Է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Այսօր Ազագյին ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ընկերները և աջակիցները հավաքվել էին Վերաքննիչ դատարանի առաջ` իրենց աջակցությունը հայտնելու քաղբանտարկյալ Սաղաթելյանին: 

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, անընդհատ լինելու են քաղաքական հետապնդումներ, և Արա Սաղաթելյանը չի լինելու միակը: Եթե չհաջողվի իշխանափոխություն կատարել մոտակա օրերի ընթացքում, ապա բոլորս ենք նստելու. կապ չունի` ինչի համար, և բոլոր մարդիկ, ովքեր այդ խելագարին խանգարում են, պետք է բանտարկվեն»,- նշել է Սամսոնյանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Նարեկ Սամսոնյանը նշել է. «Այս գործընթացը այնքան է շարունակվելու, քանի դեռ զինվորականությունը կորոշի որևէ գործողությամբ վերջ դնել այս գործընթացին: Քաղաքական վերջ դնելու հնարավորություն մենք չունենք: Քաղաքականությունը վճռականության պակաս ունի: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է: Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է, թշնամու հետ բոլոր օրենքները ընդունելի են»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն