Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այսօր վաղ առավոտից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն ու դրա հավանական պատճառները: Մամուլում հայտնվում են տարատեսակ կարծիքներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ չէր Վլադիմիր Կարապետյանի աշխատանքի արդյունավետությունից:

AntiFake.am-ին հայտնի են Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության իրական պատճառները:

Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

AntiFake.am-ն ի սկզբանե՝ Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, News.am-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական  և հոգեբանական թռիչքի տարի»:

Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում:

Տեսանյութը News.am-ի յութուբյան ալիքում

Նշենք, որ Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի կրկնվող երկրորդ հատվածը մոնտաժվել է և հանվել (տեսանյութի 8:40 վայրկյանից): Սա վկայում է այն մասին, որ ստով և կեղծիքով առաջնորդվող իշխանությունը հերթական անգամ քողարկում է իրականությունն իր ձախողումները հանրությունից թաքցնելու համար:

Տեսանյութը Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում

Սա Ամանորի գիշերը տեղի ունեցած միակ բացթողումը չէր: Ամանորի գիշերը չհեռարձակվեց նաև ՀՀ օրհներգը, ինչը «Օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Եվ սա այն դեպքում, երբ  Փաշինյանի տեղեկատվական սպասարկման համար գործում է ավելի քան 200 աշխատակցից բաղակացած «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հիմնականում զբաղվում է սոցցանցերում իշխանությանը քննադատողների դեմ ֆեյքային հարձակումներ իրագործելով: Եվ ֆեյքային հարձակումները, ըստ չհերքվող տեղեկությունների, ղեկավարում է անձամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Փաստացի, կատարվածի ամբողջ մեղքը բարդվել է մեկ անձի՝ Վլադիմիր Կարապետյանի վրա, թեև մի հսկա պետական հիմնարկ է աշխատում, որը, եթե զբաղվեր իր գործառույթներով, այլ ոչ թե «ֆեյքաբուծությամբ», ապա Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անհարմար վիճակում չէր հայտնվի:

Հոդվածի ռուսերեն տարբերակը: 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը