Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է՝ հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին. Աբրահամյան

article-image

Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
 
«Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։
 
Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս։
 
Սրանց հետ դեռ որոշ ուժեր էլ հանդիպում են, բանակցում, օրակարգ քննարկում։ Այս ամենով միայն սրանց քաղաքական կյանքն է երկարեցվում։
 
Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է, հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին»,- գրել է Աբրահամյանը։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն