2019 թվականին ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել է մոտ 4 մլն դրամի չափով

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում դատախազությունում վճարված պարգևավճարների չափը:

Դատախազությունից մեզ պատասխանել են, որ պարգևավճարները տրվել են համապատասխան ՀՀ դատախազության բյուջեի` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» և «Քաղաքացիական, դատական և պետական և այլ ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Ըստ այդմ էլ 2019 թվականի ընթացքում `

  1. ՀՀ դատախազության դատախազները պարգևատրվել են հինգ անգամ, որից չորսը անգամը` մեկ դրույքաչափով, մեկ անգամը` 72% դրույքաչափով:
  2. ՀՀ դատախազության քաղաքացիական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ծառայողները պարգևատրվել են յոթ անգամ, որից հինգ անգամը մեկ դրույքաչափով, երկու անգամը` 71.83% և 67.47% դրույքաչափերով:
  3. ՀՀ դատախազության քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք պարգևատրվել են հինգ անգամ մեկ դրույքաչափով:

Դատախազությունից նաև հայտնում են, որ 2019 թվականի ընթացքում չեն պարգևատրվել միայն այն անձինք, որոնց համապատասխան պաշտոններում նշանակվելուց հետո, տվյալ պահին աշխատանքային գործունեությունը չի գերազանցել երեք ամիսը, որոնց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերն այդ պահին եղել են ուժի մեջ, և պարգևավճարները մեկ անգամ չեն տրվել նաև այն անձանց, որոնց փաստացի բացակայությունները կիսամյակի ընթացքում գերազանցել են 30 օրը:

Հարցման պատասխանում նաև նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել է 4 անգամ` մեկ դրույքաչափով:

Համաձայն «Պետական պաշտոն զբաղեցնող վարձատրության մասին» ՀՀ օրենքի` սահմանվում են պաշտոնատար անձանց աշխատավարձերի դրույքաչափերը: Ըստ այդմ էլ` կարող ենք պարզել գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափը` 15.00: 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված բազային աշխատավարձը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար կազմում է 66.140 դրամ: Ուստի ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը, 2019 թվականին չորս անգամ պարգևատրվելով աշխատավարձի մեկ դրույքաչափով, ստացել է 3.968.400 դրամ պարգևավճար:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը