Մարտի 7-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ. Գորիսի համայնքապետ

article-image

Մարտի 7-ին բոլորին սիրով հրավիրում ենք Շուռնուխ․ հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
 
«Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում։
 
Հանուն հայկականության վերադարձի, մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի։ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին ենք։ Մարտի 7-ին, ժամը 14։00-ին կմեկնարկվեն միջոցառումները։ Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ուտելիքներով, Շուռնուխում ամբողջ օրը մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ կլինեն»,- գրել է Առուշանյանը:
 
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն