ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաև Բանակի բոլոր վետերաններին եւ նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին։
Ես չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ նշված զորամասում, սակայն սիրով արձագանքում եմ կոչին եւ նույնպես կլինեմ այնտեղ։ Երբևէ բանակում ծառայած և համազգեստ կրած մարդ չի կարող անտարբեր մնալ անհայրենիք սուտասան դասալիքների կողմից բանակի հանդեպ ոտնձգություններին։
Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ»»:
Աղբյուր՝ AntiFake.am
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական
նյութերից
քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից
քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է
կայքի ակտիվ հղումի տեղադրումը: