Հերթը բանկերինն է. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Իշխանությունը հետեւողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը, հերթը բանկերինն է։ Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով ստեղծել կենտրոնական ռեեստր, որին պետք է մասնակցեն ՀՀ բոլոր առեւտրային բանկերը՝ ռեեստրին պետք է տրամադրեն տվյալներ բացված եւ փակված բանկային հաշիվների մասին, մասնավորապես՝ «բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները», այդ թվում՝ վերջին 5 տարվա ընթացքում փակվածների: Սրա նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացումն» է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն