(VIDEO) Արտահերթ ընտրությունները կարող են լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո. Նարեկ Սամսոնյան

article-image

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը նույնն է, որ լեգիտիմացնենք նրան՝ ևս 5 տարի դարձնելով ՀՀ վարչապետ: Այս մասին ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

«Ընտրությունների ժամանակ ավելի կոպիտ խախտումներ են լինելու, ավելի մեծ վարչական ռեսուրս է կիրառվելու: Արտահերթ ընտրությունները շատ կարևոր են, բայց դրանք կարող են լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո: Այդ դեպքում կլինեն մրցակցային պայմաններ: Այս պայմաններում ընտրությունների գնալը ընդդիմության կողմից ինքնասպանություն է, որովհետև վերջինս սատարելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացմանը»,-ասաց նա:

Ըստ Սամսոնյանի՝ կգտնվեն քաղաքացիներ, որոնք կատարվածից հետո ևս կքվեարկեն Փաշինյանի ու նրա թիմի օգտին, սակայն այդ քաղաքացիներն ադրբեջանասերներն են: «Ընտրությունները համատարած չկեղծելու համար Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի իշխանության»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ երեք տարի երկրում անկանախատեսելիություն է, ապագայի նկատմամբ զրո հավատ է, ինչի դեմ այժմ պետք է պայքարել:

«Երկրում հանրային համերաշխությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր հարցերի պատասխանները, հանցագործություն կատարած բոլոր մարդիկ կպատժվեն: Հանրային համերաշխության մթնոլորտը խաթարվել է 3 տարի առաջ՝ իշխանության զավթմամբ: Այս իշխանությունը մինչև չհեռանա, հանրային համերաշխության մասին չի կարելի խոսել»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

 

Աղբյուր՝ Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն