Տավուշի մարզի Պառավաքար համայքի բնակչի՝ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված վարորդական վկայականում Հայաստանի փոխարեն Ադրբեջան է նշված

article-image

Հայեր ջան սա Հայաստանի սահմանամերձ Տավուշի Պառավաքար գյուղի քաղաքացու վարորդական վկայականն է նոր է ստացել Իջևանից և ուշադիր դիտեք՝ Ադրբեջան է գրած, երբ քաղաքացին հարցրել է թե սա ի՞նչ է, պատասխանը այսպիսին է հնչել՝ ջիպիեսով տենց ա ցույց տվել ու ինտերնետում այդպես է գրանցված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արտակ Զաքարյան ֆեյսբուքյան օգտատերը:
 
«Հիմա հարց՝ հայեր ջան ի՞նչքան ենք հանդուրժելու այս իշխանությունների արհեստական քաոսը, մինչև մի օր քնենք ու մեր քնած ժամանակ մեր կառավարությունը հայտարարի Հայաստանը Ադրբեջան է ու վե՞րջ։
 
Մեզ արհեստականորեն ներ են քաշել անիմաստ ու ցիրկի շոուների մեջ ու մեզ թմրացրել, հայեր մեր գլխին թուրքի յաթաղանն է նորից կախված, երկնակամարում նոր ցեղասպանությունն է նշմարվում, գզվռտոցին վերջ տվեք և համախմբվեք, այլևս չկա նախկին, ներկա, ապագա, միաբանվել է պետք, սահմանների բնակիչներ զինվեք քանի կարող եք, Երևան քո մեջ այնքան այլազգի ես տեղավորել որ դու քո մեջից ես պայթելու, սպասում են հրամանի որ Երևանում հայտնվեն զինված խմբեր ու թիկունքից սկսեն իրենց գործը, քանի որ չտեսնված ու չլսված բան է որ ազգային ժողովի շենքը դիպուկահարներով շրջապատեն, կառավարությունը այլևս Հայաստանի կառավարություն չի, նա թշնամու համար է աշխատում։Ես ահազանգում եմ և ժողովրդին սթափության կոչ անում՝ ՎԵՐՋ ՏՎԵՔ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԹԱՏՐՈՆԻՑ, դիմացը ավելի ցավալի իրադարձություններ են սպասվում եթե այդ տոռնադոյից դուրս չգանք»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը։
 
 

 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն