.png)
Հանրային հեռուստաընկերությունը հարկատուների վճարած միջոցների հաշվին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գովազդի միջոցով տարածում է Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի հանրահավաք-երթի կադրերը։
Այն, որ Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 3 տարի է վերածվել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտոնաթերթի և տարիներով ձեռք բերած պրոֆեսիոնալ համբավը ոտնատակ տալու գնով զբաղվում է Փաշինյանի իշխանության պրոպագանդայով, նորություն չէ, սակայն պրոպագանդիստական թերթոնի վերածված Հ1-ը հասել է այնտեղ, որ հարկատուների վճարած գումարներով գովազդի միջոցով տարածում է խայտառակ վարչական ռեսուրսների կիրառմամբ, տարբեր համայնքներից ավտոբուսներով «բերովի» մարդկանցով կազմակերպված հանրահավաք-երթի կադրերը՝ ցույց տալու համար, թե որքան «մեծ» հանրային աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել իշխանական պրոպագանդիստ Հովհաննես Մովսիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Ֆեյքերի» ՊՈԱԿ անվանումը ստացած վարչապետին կից կառույցի ղեկավարի պաշտոնը։
Գովազդվող կադրերի «սքրինշոթը»՝ ստորև.
Աղբյուր՝ AntiFake.am