Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում պարգևավճարները կազմել են 100,391,800 ՀՀ դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարությունում տրված պարգևավճարների չափը:

Նախարարությունից մեր հարցմանը ի պատասխանը տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդը կազմել է 100,391,800 ՀՀ դրամ, նախարարության աշխատակիցները պարգևատրվել են ամսական կտրվածքով:

Նախարարության աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ կիրառված գործակիցներով` 0,3-1,5:

Չնայած այն հանգամանքին, որ մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև անձամբ նախարար Հակոբ Արշակյանի ստացած պարգևավճարների չափը, մեզ նման տեղեկատվություն չի տրամադրվել: Նախարարության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է, որ հայտարարատու հանդիսացող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ 2019 թվականի հայտարարագրերի հրապարակումից հետո:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը