2019 թվականին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պարգևավճարները կազմել են մոտ 27,1 մլն դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողության տեսչական մարմին` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցի ստացած պարգևավճարների չափը:

Մեզ հասցեագրված պատասխան նամակում տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019թ. կառույցի պարգևատրման ֆոնդը կազմել է 27.092.700 դրամ:

Տեսչական մարմինը ևս խուսափել է տրամադրել կառույցի ղեկավարի ստացած պարգևավճարը` դարձյալ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:

Կառավարությանը ենթական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նաև հարկ է համարել տեղեկացնել, որ Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը