ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վերաբերյալ

article-image

Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որը սառը ցնցուղ էր հայաստանյան իշխանությունների համար: Այս հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը: Խոսնակը մասնավորապես նշում է, որ Հայաստանի հանձնառության, որտեղ մեզ համար առաջնահերթություն են Արցախի անվտանգությունըև կարգավիճակը, ապացույցներից է նաև այն, որ «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ»:

Ի՞նչ դրական դինամիկայի մասին է խոսում ԱԳՆ խոսնակը, երբ գրեթե մեկ տարի պաշտոնավարման ընթացքում Փաշինյան-Ալիև ոչ մի բովանդակային հանդիպում տեղի չի ունեցել, իսկ պաշտոնական հանդիպման և բանակցությունների համար համանախագահները մինչ օրս ժամկետներ են ճշտում:

Միգուցե դրական դինամիկա է նաև ա՞յն, որ Ադրբեջանը պատրաստվում է մարտական զորավարժությունների՝ առանց նախապես զգուշացնելու, պետական շրջանակներից ոչ մի լուրջ արձագանք և հակազդեցություն չկա, այն դեպքում, երբ նամանավանդ 2016թ. քառօրյա ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը դիտվում էր առավելապես ընկալելի և հիստերիաների ու անճարակ հայտարարությունների հասցնում հարևան երկրի կիրթ առաջնորդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն