Արտաքին գործերի նախարարությունում 2019 թվականի պարգևավճարները կազմում են 325.192.100 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարությունում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` նախարարի ստացած պարգևատրումները` առանձին:

Նախարարությունից մեզ պատասխանել են, որ 2019 թվականի ընթացքում գերատեսչության աշխատակիցներին  (ընդհանուր`321 մարդ) պարգևավճար է տրվել 10 անգամ: ԱԳՆ աշխատակիցների առձեռն ստացած պարգևավճարների գումարը կազմել է 325.192.100 դրամ:

Չնայած այն հանգամանքին, որ մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև անձամբ նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխնախարարների, ինչպես նաև բարձրաստիճան մյուս պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը, մեզ նման տեղեկատվություն չի տրամադրվել: Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, ի թիվս այլ գերատեսչությունների, դարձյալ հղում է կատարել անձնական տվյալների գաղտիությանը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը