Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. պարգևատրումները կազմել են 133.345.675 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև` տեսչական մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստացած պարգևատրումները` առանձին:

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ի պատասխան մեր նամակի, հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում պարգևատրման ֆոնդը կազմել է 133.345.675 դրամ:

Մարմինը միաժամանակ հարկ է համարում տեղեկացնել, որ «Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 5-րդ օրենքի հոդվածի 5-րդ մասին համաձայն` Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը»:

Կառույցը, այնուամենայնիվ, խուսափել է տրամադրել տեսչական մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ստացած պարգևավճարների չափը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն