
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հերթական ակնհայտ կեղծիքն է տարածել: Մասնավորապես, վերջինս կիսվել է իշխանական պրոպագանդիստական գործիք «Black Zone» ֆեյսբուքյան էջին պատկանող «amnew.site» կայքի այն հղմամբ, որում պատկերված շքեղ առանձնատան պատկանելիությունը վերագրվում է «Արցախի թալանչիներին»:
Իր հերթին Սաֆարյանն ավելացրել է. «Արցախում էլ այն նույն մղձավանջն են արել, ինչ Հայաստանում։ Աշխատավարձով սա ոնց եք "կառուցել"? Ասեք, մենք էլ ունենանք, կառուցենք։ Անչափ կուզենայի իմանալ, թե ում դղյակներն են տեսանյութում։ Իսկ բանակն ինչու այսպես շլացնող չէր?»:
Ներկայացված առանձնատունն իրականում գտնվում է ԱՄՆ-ում` Բևերլի Հիլզում: 2020թ. ընթացքում այդ առանձնատունը 1,84 միլիարդ ռուբլիով գնել է ռուս գործարար Դմիտրի Բոսովը: Ինչպես և համոզվում ենք` այն կապ չունի Հայաստանի, Արցախի և «Արցախի թալանչիների» հետ:
Էժանագին կեղծիքներ տարածելու սիրահար ու քաղաքական չեզոքության մասին պատկերացումներ չունեցող Սաֆարյանը այս քայլով ջուր է լցնում իշխանության քարոզչական ջրաղացին, ինչն էլ հայաստանցի-արցախցի նոր ջրբաժաններ անցկացնելու և հասարակությանը նորովի պառակտելու միտում է հետապնդում:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Կարդացե՛ք նաև՝
► Ստյոպա Սաֆարյանի՝ իր «քաղաքական չեզոքության» և «քաղաքական գործընթացներով չգայթակղվելու» վերաբերյալ հայտարարությունը սուտ է
► Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սուտ, կեղծիք և թշնամանք տարածող 8rd.am յութուբյան ալիքի ակնհայտ «photoshop» արված նկարը ներկայացնում է որպես իրական նկար. 3 կեղծիք 1 գրառման մեջ
► Ստյոպա Սաֆարյանի մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա մեկնելու վերաբերյալ
► Ստյոպա Սաֆարյանի հերթական կեղծիքը Սեմյոն Պեգովի և տելեգրամյան ալիքներով տարածվող քվեարկության արդյունքների վերաբերյալ
► Ի՞նչ արժե քննարկվող գրիչը. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կեղծիք է տարածում
Աղբյուր՝ AntiFake.am