Վրիպակներ, շարահյուսական և կետադրական սխալներ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի և հիմնավորման մեջ

article-image

Այսօր ՀՀ Աժ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում առկա են տառասխալներ:

«Կան բազմաթիվ տառասխալներ, շարահյուսական սխալներ, լատինատառ կետադրական նշաններ… կարծում եմ, որ գոնե առնվազն ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը այդպիսին չպիտի լինի»,- դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին` ասել է Տոնոյանը:

Ի պատասխան` ԿԳՄՍ նախարարը ասել է, որ անձամբ կարդացել է ԱԺ կայքում տեղադրված նախագծի վերջնական տարբերակն ու որևէ սխալ այնտեղ չի նկատել:

AntiFake.am-ը ստուգել է օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` պարզելու` արդյո՞ք Իվետա Տոնոյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Օրենքի նախագծի տեքստը ուսումնասիրելիս պարզեցինք, որ ԲՀԿ-ական պատգամավորը ճիշտ է: Արայիկ Հարությունյանը, փաստորեն, այդքան էլ լավ չի տիրապետում հայոց լեզվին` չնկատելով առկա սխալները: Նախագծի տեքստում առկա են գերազանցապես կետադրական, շարահյուսական, տառատեսակային սխալներ, վրիպակներ, ոչ հայերեն չակերտներ:

Նախագծի «Հիմնավորում» բաժնում սխալներն առավել ակներև են:

Նախագծի և հիմնավորման պաշտոնական և AntiFake.am-ի կողմից ստուգված տարբերակն՝ այստեղ։

Մի քանի կոպիտ սխալներ` ստորև.

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն