2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիան։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գոյություն չուներ փաստերի վերհանման, կեղծիքների, կեղծ օգտահաշիվների բացահայտման, քաղաքական պրոպագանդայի՝ անկողմնակալ լրատվությունից տարանջատման որևէ իրական հարթակ՝ «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ները 2019 թվականի հունվարին հիմնադրեցին և մարտից գործարկեցին AntiFake.am կայքը որպես անկախ և անկողմնակալ զանգվածային լրատվության միջոց, որը զբաղվում է հանրային նշանակության կարևոր հարցերի վերաբերյալ փաստերի ստուգմամբ և տեղեկատվության տրամադրմամբ։
AntiFake.am կայքը ստուգում է ՀՀ վարչապետի, ՀՀ Կառավարության անդամների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, այլ հանրային գործիչների, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների, լրատվամիջոցների հայտարարություններն ու գործունեությունը և գնահատում է փաստերի հիմնավորվածությունն ու ճշգրտությունը։
Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
AntiFake.am-ի հիմնական նպատակներն են՝
AntiFake.am-ը իր ընթերցողին փաստերով ստուգված տեղեկատվություն է տրամադրում հետևյալ ոլորտներում՝
AntiFake.am-ը բացահայտում է չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակում է օդում կախված լուրերը և ստուգում դրանց հավաստիությունը։
AntiFake.am-ը փաստերը ստուգում է՝ օգտվելով պաշտոնական աղբյուրներից, հարցազրույցներից, զեկույցներից, տեղեկանքներից, ինչպես նաև՝ AntiFake.am կայքի միջոցով արվող հարցումներից ստացված պատասխաններից։
AntiFake.am-ն ունի փաստերի գնահատման երկու սանդղակ.
AntiFake.am-ը իր ընթերցողներին հնարավորություն է տալիս կայքի խմբագրությանն ուղարկել հանրային նշանակության կարևոր փաստեր, որոնք ըստ կարևորության ստուգվում և հրապարակվում են կայքում։
AntiFake.am-ը չի բացառում, որ ստուգված և հրապարակված փաստերում կարող են լինել փոքր անճշտություններ, որոնց մասին մեր ընթերցողը կարող է հայտնել էլեկտրոնային փոստի միջոցով։
AntiFake.am-ն իր անկախությունն ու անկողմնակալությունը պահպանելու համար ֆինանսավորվում է իր ընթերցողների նվիրաբերությունների միջոցով և այլ օրինական աղբյուրներից։
AntiFake.am կայքի աշխատակազմում սուտը և մանիպուլյացիաները չհանդուրժող երիտասարդներ են։
Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները: