ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ, հիշում եմ նրա պատասխաններից մեկը, որն այս օրերի ընթացքում գլխիցս դուրս չէր գալիս։
Թվարկեց բազմաթիվ տեղական պաշտոնյաների, որոնք այս կամ այն կերպ պաշտոններ էին զբաղեցրել, բայց համայնքի բնակիչները նրանց լավով չեն հիշում։ Հետո, ստեփանավանցիներին հատուկ բարի շեշտադրումով, ավելացրեց.
«Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն, հիշեն, որ իրենցից ամեն մեկի համար մի լավ բան եմ արել»։
Ու այս օրերին տեսնում էի մարդկանց վերաբերմունքն Արսենի տղայի հանդեպ ու ցավով մտածում, որ մարդկանց այդ լավ վերաբերմունքն իր տղան արդեն ունի, բայց իրեն այլևս չունի…»:
Աղբյուր՝ AntiFake.am
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
«ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել TRIPP նախագծի, այն ներառող տարածքի, Սյունիքի մարզում սպասվող արտահերթ սահմանազատման (ինչպես ինքն էր անոնսել) վերաբերյալ, բայց նոյեմբերի 12-ին ստացված գրավոր պատասխանը, որը հրապարակում եմ ստորև, է՜լ ավելի է խորացնում մտահոգություններն ու հարցադրումները, որոնք կապված են ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի և TRIPP նախագծի իրականացման անորոշությունների հետ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվում է TRIPP նախագծի ենթակառուցվածքային հարթակի, բայց որևէ հստակություն չկա, թե ինչ պայմաններով և ինչ իրավունքով։
Մհեր Գրիգորյանը, ըստ էության, հաստատում է մի կարևոր հանգամանք` TRIPP-ի իրականացման շուրջ գործընթաց կա, բայց Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ հանրությսնը չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ տարածք է ընդգրկելու նախագիծը, որտեղով են անցնելու ճանապարհներն ու ինչ սահմաններով է այն իրականացվելու։
Ավելին՝ պատասխանի մեջ կա մի շատ կարևոր հակասություն։ Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչը հրապարակային հայտարարություններում խոսում է Սյունիքում սահմանազատման արտահերթ փուլի հնարավորության, ճանապարհների ու երկաթուղու նախագծման աշխատանքների մեկնարկի մասին, մյուս կողմից՝ պաշտոնական գրավոր պատասխանում նշվում է, որ կոնկրետ տարածքների, ժամկետների և նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշումներ դեռ չկան։
Քաղաքական առումով սա կարևոր է, որովհետև հանրությանը ներկայացվում են առաջիկա գործողությունների մասին հայտարարություններ, բայց գրավոր հարցմանն ի պատասխան, կառավարությունը չի կարողանում նշել նույնիսկ մոտավոր ժամկետ։
Չկա պատասխան նաև այն պարզ հարցին, թե Սյունիքի ո՞ր տարածքներում է լինելու սահմանազատումը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզի մասին է, որտեղ կան օկուպացված տարածքներ և անվտանգության խնդիրներ։
Անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը։ Այս հարցին բովանդակային պատասխան ընդհանրապես չի տրվել։ Փոխարենը հղում է կատարվել աշխատանքային ընթացակարգի 3.4-րդ կետին։
Հայաստանի համար ամենազգայուն հարցի պատասխանը, թե ե՞րբ են դուրս բերվելու ադրբեջանական զորքերը ՀՀ Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքներից
ևս չի տրվում։
Մհեր Գրիգորյանը այս հարցին որևէ պատասխան չի տվել։ Փոխարենը կրկին հղում է կատարել ընթացակարգին, ըստ որի՝ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններից դուրս պաշտոնական մեկնաբանություններն անվավեր են համարվում։
Հաջորդը, ի՞նչ տարածք է ընդգրկելու TRIPP-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ստացված պատասխանն ուղղակի խոսուն է։
Հղում է արվում Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագրին, որի համաձայն՝ TRIPP-ի իրականացման տարածքը պետք է որոշվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ զարգացման ընկերության հետ խորհրդակցություններից և ուսումնասիրություններից հետո։ Եվ, ուշադրություն, վերջում արձանագրվում է՝ այս պահին նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշում չկա։
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի ներքո նախատեսվում են երկաթուղային, ավտոմոբիլային, նավթագազային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր, բայց դեռ չգիտեն կամ հանրությանը չեն ներկայացնում, թե Հայաստանի կոնկրետ որ հողատարածքներն են ընդգրկվելու դրանցում։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, թեև երկաթուղու հնարավոր երթուղու վերաբերյալ որոշակի ուղղություն է նշվում, այն է՝ խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղու նույն դիրքը, բայց չի հստակեցվում
-երկաթուղու սկզբնակետն ու վերջնակետը, ճշգրիտ կոորդինատները,
-ճանապարհի երթուղին,
-երկաթուղու և ճանապարհի հարակից տարածքների սահմանները։
Ավտոճանապարհի վերաբերյալ ևս որևէ հստակություն չկա։ Այսպիսով՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնության շրջանակ են ձևավորել, որտեղ ավտոճանապարհային ենթակառուցվածքը հստակ նախատեսված բաղադրիչ է, սակայն դրա կոնկրետ երթուղին և տարածքային սահմանները դեռ որոշված չեն կամ չեն հրապարակվում։
Ամփոփելով, պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ սեփական ժողովրդին չեն ներկայացնում վերը նշված նախագծերի տարածքային ու տեխնիկական պարամետրերը։
Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին չեն ասում` Սյունիքով Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհը որտեղով է անցնելու, ինչ տարածք է ընդգրկելու և ինչ պայմաններով է իրականացվելու։
Իսկ սա նշանակում է, որ հանրությունը չի ստացել այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է գնահատելու Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հետևանքները։
Ադրբեջանական օկուպացիայի հարցը շարունակում է մնալ անպատասխան, մինչդեռ նա ստացել է Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհի վավերացված փաստաթուղթ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանը, ըստ էության, արձանագրում է, որ գործող իշխանությունները ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել»։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Նա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի կարևոր հարց էր ուղղել. «Արդյո՞ք պատրաստվում եք համաներում հայտարարելու մասին նախագիծ ներկայացնել, թե՞ ոչ»։ Նախարարի պատասխանը կարճ էր ու միանշանակ՝ «Ո՛չ»։ Մինչդեռ բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները՝ խիստ մտահոգիչ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ, քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանը։ Այս մահը ևս մեկ անգամ հրատապ է դարձնում քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների, գերբեռնվածության և կալանավորված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության հարցը։
ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի քաղաքական հետապնդման դիրքորոշումները, իշխանություններին կոչ է արվել պահպանել իրավունքի գերակայության սկզբունքը։
Աղբյուր՝ AntiFake.am
«Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, եթե տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր, ընդամենը, 2-3 ամսվա կյանք»,- այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանըանդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուտաընկերության եթերում հնչեցված մեղադրանքներին:
«2015 թվականին իշխանությունները խնդրել են, և Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, կատարել է 600 միլիոն դոլարի ներդրում: Այդ 600 միլիոն դոլարի ներդրումը ՀԾԿՀ կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրում է արտացոլված: Սամվել Կարապետյանը ներդրել է նաև իր շահութաբաժինը: Կարապետյանի շահույթի մեծ մասը հատկացվել է ընկերության ներդրումային ծրագրերին»,-ասաց Ղազինյանը:
Նրա խոսքովՍամվել Կարապետյանը սնանկացման գնացող ընկերությունը վերցնելուց հետո հոսանքի սակագինը չի թանկացրել, և դա այն դեպքում, երբ դրանից առաջ Երևանում տեղի էին ունենում ընդդեմ հոսանքի թանկացման ցույցեր, քանի որ հոսանքի սակագինը պետք է թանկանար 19 դրամով:
«ՀԷՑ-ն այդ ժամանակ ուներ 36 միլիարդ դրամի պակասուրդ: 10 տարի հոսանքի սակագին չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել: ՔՊ-ն ժողովրդին ստում է հիմա ու հնչեցնում հարց թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար: Հ1-ի հաղորդավարը, հետևապես, պետք է նրան տար հետևյալ հարցերըերբ է Կարապետյանն իր շահույթը վերցրել, ամբողջն է վերցրել, թե ոչ, կամ, օրինակ, ՔՊ-ի մատնանշած հենասյուների ինքնարժեքի հաշվարկը կա, թե ոչ. իմ տեղեկություններովդրանց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք գնել»:
Դավիթ Ղազինյանը շեշտեց նաև միայն մեկ օրինակով կարելի է փաստել Հանրային հեռուստաընկերության եթերում Ռոմանոս Պետրոսյանը, պարզապես, սուտ տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի վերաբերյալ:
«Մեր ժամանակ հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել էր հենասյուներ տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրը օրինակՄեղրիից մինչև Տավուշ, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման օրոք արտադրող ընկերությունը նման պայմանագրային պարտավորություն չունի. տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը: Սուտ է նաև պնդումը, թե մեկ բեռնատարով հնարավոր է տեղափոխել 25-30 հենասյուն. թող ցույց տա բեռնատար, որը կարող է այդքան հենասյուն տողափոխել»: Պատգամավորը բացատրեց այն սխեման, որի հաշվին Ռոմանոս Պետրոսյանը կարողանում է խոսել գնումների ժամանակ ցածր գնով ապրանք ձեռք բերելու մասին:
«ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք. օրինակ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել, մինչդեռ, Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ: Հիշեքանկախ ամեն ինչից ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը, որի պահանջով էլ առաջին հերթին ձեռք էր բերել որակյալ ապրանք»-խոսքը եզրափակեց Դավիթ Ղազինյանը:
Աղբյուր՝ AntiFake.am
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:
Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:
Իշխանությունն իր պատասխանատվությունը սովորության համաձայն ցրելու նպատակով փորձում է դաշտը տարատեսակ անհեթեթություններով լցնել, որոնք դուրս են ոչ միայն օբյեկտիվ իրողություններից, այլև բարոյական նորմերից:
Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»:
Աղբյուր՝ AntiFake.am
ՊՆ Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում: Իրականում կարևոր չէ, թե ինչ է ասում Նիկոլը: Այս տարիերի ընթացքում, ինչ սուտ ասես՝, ասել կամ գրել է: Սակայն իրականում արել է բոլորովին այլ բան, շատ դեպքերում՝ ասվածի հակառակը: Կարևոր է, տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ են նրա միջոցով անում Հայաստանի իշխանության օտար տերերը…
…Արցախը թուրքական վերահսկողության տակ դնելուց հետո, փորձում են Հայաստանը զգուշորեն դուրս բերել իր հիմնական անվտանգային գոտուց և որպես պանթուրքիզմի շղթայի կապող օղակ՝ տեղավորել թուրքական երկրների ազդեցության ու վերահսկողության գոտում: Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ այս քաղաքականությունը շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում այն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի բնակչության կազմի զգալի փոփոխության, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման:
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի արտաքին ու ներքին քաղաքականությունը ոչ միայն ներդաշնակ լինի, այլ ուղղակիորեն բխի Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից: Որպեսզի այդ քաղաքականությունն իրականություն դառանա և, որպեսզի այն լինի վերահսկելի՝, այսօրվա ՔՊ-ն (որոշները գիտակցաբար, մեծ մասն անգիտակից) ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն:
Այն կարող է ձևավորվել բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության շնորհիվ, ինչպես նաև ազգությամբ հայերով, որոնք պատրաստ կլինեն իրենց հակառուսականությունը դարձնել թուրքահպատակություն»:
Աղբյուր՝ AntiFake.am
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆուտբոլ սիրողները, նույնիսկ չսիրողները, բայց այդ խաղի մասին տեղյակները գիտեն, որ աշխարհում կան ֆուտբոլիստներ, մարզիչներ, նույնիսկ՝ թիմեր, որոնք «հակաֆուտբոլ» են խաղում:
Ի՞նչ է դա նշանակում խաղադաշտում: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ սադրում են մրցակիցներին ու մրցավարներին, անընդհատ կանոնները խախտում են, անհարկի կոպտություններ են թույլ տալիս մրցակիցների նկատմամբ, արհամարհում են ֆուտբոլի գրված ու չգրված օրենքները, ոչինչ չեն ստեղծում խաղի ընթացքում, ընդամենը «քանդում են» մրցակցի խաղը: Հայտնի են նաև դեպքեր, երբ «հակաֆուտբոլ» և «կեղտոտ ֆուտբոլ» դավանող մարզիչն ու թիմը հասել են չեմպիոնության…
Իրականում քաղաքականության մեջ էլ են նման բաներ արտապատկերվում: Քաղաքականության մեջ էլ կան գործիչներ և ուժեր, որոնք ոչ թե պարզապես «հակաֆուտբոլ» կամ «կեղտոտ ֆուտբոլ» են խաղում, այլ «հակաամենինչ» են խաղում: Ու Հայաստանի գործող իշխանությունները դրա վառ օրինակն են: Անընդհատ սադրում են, անընդհատ թքած ունեն օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իշխանության լծակները, նրանց հասկացողությամբ, գոյություն ունեն բացառապես այն բանի համար, որ կոպտորեն կիրառվեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում ոչ միայն երկիրը, ամեն ինչ է «հակառակ կողմից»: Կրթությունը լինի, թե տնտեսությունը, իրավունքը լինի, թե նույնիսկ քաղաքային երթևեկությունը: Քննադատո՞ւմ են, ընդդիմադի՞ր են, ընդդիմախո՞ս են, կալանավորե՛լ: Հաղթահարե՞լ են ԱԺ անցողիկ շեմը, ձայները զրոյացնե՛լ, մանդատներ չտա՛լ: Հաղթե՞լ են մրցակիցները ՏԻՄ ընտրություններում, հաղթողներին բանտարկե՛լ, նոր ընտրություններ անցկացնե՛լ…
Էլ որն ասենք, էլ որը…
Հիշեցնում են չար մեկին, որ ցեխաջուրն ընկնելուց հետո անասելի աղմուկ է բարձրացնում, որպեսզի շուրջը մարդիկ հավաքվեն: Իսկ երբ բազմություն է հավաքվում, ամբողջ ուժով չլմփացնում է այդ ջրափոսում, որպեսզի մնացած բոլորն էլ ցեխոտվեն: Ու հենց միայն դրանից արդեն լավ է զգում…
Թերևս մնում է հուշել, որ Օտյանի «Ընկեր Փանջունին» սատիրա է, այլ ոչ թե ուղեցույց: Կհիշեք. ինչ ջարդում էր, ասում էր՝ «շինեցի»: Իսկ «համոզեցուցիչ փաստարկը» չհամաձայնողի գլխին նետված քարն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ էին մասնակցում, ընդամենը 9 պետություն է Հայաստանին աջակցող հայտարարություն ընդունել։
Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների նախագահների հետ միասին նրանք հանդես են եկել մի հայտարարությամբ, որն ավելի շուտ ոչ այնքան ՀՀ-ին աջակցելու, որքան Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն է․ «Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ սերտ կապերի։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել եւ այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն ընտրել սեփական ապագան»։
Նրանք պատրաստակամություն են հայտնում աջակցել տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մի բան, որ խոստանում էին ամիսներ առաջ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայկական ապրանքներն այդպես էլ չեն հասնում եվրոպական շուկաներ եւ դժվար էլ հասնեն, քանի որ Եվրոպան էլ է տեսնում Փաշինյանի քաղաքական աճպարարությունները։ Դիցուք, նույն օրը ԵՄ 9 երկրների ընդունած հայտարարությունից առաջ Դուբլինում շուրջ 40 եվրոպական պետությունների կողմից հակառուսական «խարտիա» է ստորագրվել, որին Հայաստանը չի միացել։ Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» եւ հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։ Թե ինչու պաշտոնական Երեւանը չի միացել այդ փաստաթղթին, երբ առավոտից երեկո ՔՊ-ականները ճամարտակում են, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, երեկ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԳՆ մամուլի ծառայությունները չեն մեկնաբանել: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն։
Փաստորեն, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը քաղաքացիական ՀԿ-ների «ջեբը գցած» եւ Պուտինի մոտ արդարացող Նիկոլ Փաշինյանը մի կողմից ամեն ինչ անում է բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու եւ խզելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ էլ չի ինտեգրվում։ Արտաքին քաղաքական կողմնորոշումներում նա, թերեւս, առաջնորդվում է օրվա կուրսով՝ որտեղ նժարը ծանր է, այդ կողմն է թեքվում՝ երկիրը տանելով նորանոր արկածախնդրությունների: Կամ էլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանը կարող է աշխարհի քարտեզի վրա յուրօրինակ Ռոբինզոն Կրուզո դառնալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։
Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել իր ունեցած տեղեկությունը պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։
Հիմա հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանն ինչ սրտով պետք է «այո» քարոզի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստերը ստիպում են կասկածի տակ դնել այդ վստահությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական ուսումնասիրության ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվել ընտրանքային երկու դեղամիջոցներ՝ ՕՏՈՖԱԳ-ը և ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը, որոնց վերաբերյալ առկա են չգրանցված լինելու մասին տվյալներ, մինչդեռ լրագրողի հեռախոսազանգերով հնարավոր է եղել պարզել, որ դրանք վաճառվում են Երևանի մի քանի դեղատներում։
Առաջին օրինակը ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոցն է։ Այն օգտագործվում է քիթ-կոկորդ-ականջի ոլորտում՝ որոշ մանրէային խնդիրների դեպքում։ «Ժողովուրդ»-ի ուսումնասիրության ընթացքում ՀՀ դեղերի պետական գրանցման պաշտոնական աղբյուրներում՝  https://www.pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25?utm_source=chatgpt.com, ՕՏՈՖԱԳ անվանումով դեղի գրանցումը հաստատող տեղեկություն չհայտնաբերվեց։ Մենք գրանցման կարգավիճակի վերաբերյալ վերջնական պաշտոնական պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը պաշտոնապես պարզաբանեց, որ «Ֆերինժեկտ դեղի մասով նշեմ, որ համարժեք փոխարինողը ՀՀ-ում գրանցված է և ներմուծվում է: Օտոֆագ-ի մասով` պաշտոնապես դեղամիջոց չէ, այն գրանցված է որպես կոսմետիկ-հիգիենիկ միջոց, ուստի մանրամասնությունները նախարարության տիրույթից դուրս են: Ձեզ հետաքրքրող չգրանցված դեղերի թեմայով նշեմ, որ դրանց շրջանառությունը ՀՀ-ում կարգավորվում է համաձայն Դեղերի մասին օրենքի դրույթների»:
«Ժողովուրդ»-ի լրագրողը կապ հաստատեց «ԱԲԲԱ» դեղատների ցանցի հետ՝ ստուգելու արդյոք ՀՀ-ում չգրանցված ՕՏՈՖԱԳ անունով դեղամիջոց ունեն վաճառքի: Պարզվեց այո ունեն, արժե 20 հազար դրամ:
ՍԻՆՔՐՈՆ
Նկատենք, որ վաճառողուհին չասաց, որ դա կոսմետիկ միջոց է, այլ ոչ թե դեղամիջոց: Միաժամանակ արտադրողի պաշտոնական կայքում՝ https://micromir.bio/products/otofag, արտադրանքը ներկայացվում է որպես բակտերիոֆագերով գել, որը նախատեսված է ԼՕՌ օրգանների բակտերիալ վարակներից պաշտպանելու համար։ Որպես կիրառման դեպքեր նշվում են ռինիտը, օտիտը, սինուսիտը, ֆարինգիտը, անգինան, լարինգիտը և այլ հիվանդություններ։ Ու սա որևէ դեպքում չի կարող լինել կոսմետիկ միջոց:
ՖԵՐԻՆՋԵԿՏ
Երկրորդ օրինակը ՖԵՐԻՆՋԵԿՏ-ն է (Ferinject)։ Այն կիրառվում է երկաթի պակասի բուժման նպատակով։
«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ ՖԵՐԻՆՋԵԿՏ-ը ևս ՀՀ-ում գրանցված չէ։ Սակայն լրագրողական հետաքննության շրջանակներում պարզվեց, որ դեղամիջոցը հասանելի է մի քանի դեղատներում։
«Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարեց Աբովյան 37 հասցեում գտնվող «ՄԱՐԿ ՖԱՐՄ» դեղատուն և պարզվեց, որ չգրանցված դեղամիջոցն առկա է 35 հազար դրամ արժե 1 տուփը։
Նույն դեղամիջոցը, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նաև Գարեգին Նժդեհի 13 հասցեում գտնվող «ՍԹԱՅԼ ՖԱՐՄ» դեղատանն է վաճառվում։
ՍԻՆՔՐՈՆ
Այսինքն, երկու դեղերն էլ մեր երկրում գրանցված չեն, իսկ սրանք ընդամենը օրինակներ են. այսպիսի բազմաթիվ դեղեր կան ու սա համատարած բնույթ է կրում:
Բայց այս խնդրի մյուս կողմը քաղաքացիների անվտանգությունն է։ Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ երկար ժամանակ օգտագործել է ՖԵՐԻՆՋԵԿՏ դեղամիջոցը, սակայն ակնկալվող արդյունքը չի ստացել։ Իհարկե, մեկ քաղաքացու պատմությունը դեռևս չի ապացուցում, որ դեղամիջոցը եղել է կեղծ, բայց եթե դեղը վաճառվում է պետական գրանցման և դրա հետ կապված վերահսկողական ընթացակարգերից դուրս, ո՞վ է երաշխավորում, որ քաղաքացին ստանում է օրիգինալ, պատշաճ պահպանված և որակյալ արտադրանք։
Եթե դեղամիջոցը շրջանառվում է առանց պատշաճ իրավական և վերահսկողական ընթացակարգերի, առաջանում են մի շարք ռիսկեր՝
դժվար կլինի պարզել դեղի իրական կամ կեղծ ծագումը և մատակարարման շղթան,
կարող են խնդիրներ առաջանալ պահպանման և տեղափոխման պայմանների վերահսկողության հարցում
Ո՞վ պետք է վերահսկի դեղատներին
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը ուղղակիորեն արգելում է ՀՀ-ում չգրանցված դեղերի իրացումը՝ հաշվի առնելով օրենքով նախատեսված բացառությունները։ Մենք ուսումնասիրեցինք բացառությունները https://www.arlis.am/hy/acts/214365?utm_source=chatgpt.com , բայց դրանցից որևէ մեկը վերաբերելի չէր կոնկրետ այս երկու դեղամիջոցներին: Այսինքն դրանց վաճառքը կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում, որի համար պատասխանատու են.
Առաջին հերթին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, որն իրականացնում է դեղերի պետական գրանցումը՝ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եզրակացության հիման վրա։
Երկրորդ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող հիմնական մարմինն է։ Նրա լիազորությունների մեջ է մտնում դեղատների գործունեության և դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։
Երրորդ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն. եթե դեղամիջոցները ներմուծվել են Հայաստան, պետք է պարզել՝ ով է ներմուծողը, ինչ փաստաթղթերով է իրականացվել և արդյոք պահպանվել են դեղերի ներմուծման օրենսդրական պահանջները։
Սակայն ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ եթե պետությունն ունի դեղերի գրանցման ռեգիստր, օրենքով արգելում է չգրանցված դեղերի վաճառքը և ունի վերահսկող մարմին, ինչպե՞ս են այդ դեղամիջոցները հասնում դեղատների վաճառասեղաններին։ Համատարած հնչող հարց, որի պատասխանը չկա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից ներկայացված հարցումներով պայմանավորված կալանավորումներին, որոնց հետևանքով պարբերաբար առաջանում են կապի և հյուպատոսական հասանելիության հետ կապված հարցեր։ Մինչ պաշտոնական Մոսկվան պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել երկկողմ իրավական մեխանիզմներով, երևույթն աստիճանաբար դուրս է գալիս զուտ իրավական հարթությունից՝ դառնալով միջպետական հարաբերությունների և հանրային քննարկումների զգայուն թեմա։
Արտասահմանյան հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների՝ արտերկրում ձերբակալությունների համատեքստում Հայաստանը ևս բացառություն չի դարձել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին առաջադրվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նրա խոսքով, դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին էր առաջարկել խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ «Ընդ որում, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի, մենք կշարունակենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ», – նշել է Զախարովան՝ այն իրողության ֆոնին, որ տարեսկզբից Հայաստանում արդեն ձերբակալվել է Ռուսաստանի 5 քաղաքացի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն սկսել է լրացուցիչ լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Գործող պրակտիկան, երբ անձանց ձերբակալում են, և, ռուսական կողմի փոխանցմամբ, սահմանափակվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները, առաջացրել է միջգերատեսչական լուրջ հակասություններ։
Ավելին, ինչպես նշվել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ՌԴ քաղաքացիներին կարող են նախազգուշացնել Հայաստան այցելելուց զերծ մնալու մասին։ Դիվանագիտական հարթակում հնչող նման ազդակները պահանջում են պետական ինստիտուտների հանգամանալից և սթափ գնահատականը։
Նման միտումների պահպանման և հարաբերությունների նման զարգացման պարագայում կարող է ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան կնվազեն կամ կտրուկ կդադարեն։ Հաշվի առնելով, որ Հայաստան կատարվող զբոսաշրջային այցելությունների գերակշիռ մասն ընկնում է հենց Ռուսաստանի քաղաքացիներին, նրանք վճռորոշ նշանակություն ունեն տեղական տուրիզմի կայունության համար։ Ռուսաստանից ապահովվող զբոսաշրջային և տնտեսական այս հոսքերը տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառություն են ձևավորում Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց էական կրճատումը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար։ Ուստի Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն դիտարկեն այս հնարավոր հետևանքները և բացառեն այնպիսի իրավական ու վարչարարական միջավայրը, որտեղ Հայաստան այցելող ռուսաստանցիները կարող են բախվել անկանխատեսելի խնդիրների»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները
Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80 տոկոսը կստանան այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարության` խաղողի մթերման համար սահմանված սուբսիդիան ստանան։ Մինչդեռ նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապես, մյուս կեսը` որոշ ժամանակ անց։
Ե՞րբ է նախարարությունը սուբսիդիան տրամադրելու մասնավորին․ մեր հարցին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին, որ խաղողի համար հատուկ ծրագիր չունեն։
Մեր տեղեկություններով, նախարարությունը սուբսիդավորում է կոնյակի համար, հետեւաբար՝ խաղողագործները պետք է այնքան սպասեն, որ մասնավորն իրենց խաղողից կոնյակ ստանա, դա արտահանի, ապա արտահանման ծավալ ներկայացնի նախարարությանը, որ սուբսիդիա ստանան։ Իսկ կկարողանա՞ն արդյոք արտահանել` դժվար է ասել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Էդուարդ Շարմազանովը գրել է. «Ով ականջ ունի, թող լսի…
Ինչո՞ւ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հս. Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս։
Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը, ամենայն հավանականությամբ,  շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։
Իսկ մեր երկրում 2021-ին եւ 2026-ին Արցախն Ադդբեջանի մաս ճանաչած ուժը մնաց իշխանության, խախտումներով ու ռեպրեսիաներ կիրառելով, բայց «վերընտրվեց»։
Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը նաեւ մեր մեջ է, այն հասարակության, որն, ըստ էության, հարմարվում է եւ Արցախի կորստի, եւ հազարավոր զոհերի, եւ ՀՀ-ի 240 քառ.կմ տարածքի օկուպացման հետ։
Անշուշտ, այստեղ մեղքի բաժին ունենք նաեւ մենք՝ ընդդիմության ներկայացուցիչներս, որ չենք կարողանում ներկայացնել համոզիչ այլընտրանքային ու իրատետական արժանապատիվ խաղաղության դոկտրին։
Ասում ենք՝ դաշնակից չունենք։
Դժվար էլ ունենանք, եթե էս խելքին լինենք։
Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։
Հպարտանում ենք, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու հայհոյանք ենք տարածում։
Քրիստոնեությունը սեր է, համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։
Իհարկե գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող վարչակարգն է։
Բայց մինչեւ մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ոչ անկախության, ոչ էլ՝ ազատության։
Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել։
Մեր գլխավոր առաքելությունն էլ պետք է լինի բացատրել, որ Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից, մենք սահուն վըլայեթացման ենք գնալու։
Ով ականջ ունի, թող լսի:
Հ.Գ. Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ»:
Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող է մեկնարկել Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլում։ C խմբի մեկնարկային երկու տուրերից հետո հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ խմբային փուլում յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է երկու պարտիայից (խաղաքարերի գույների փոփոխությամբ), իսկ միավորները հաշվարկվում են ֆուտբոլային սկզբունքով՝ 3 միավոր հաղթանակի, 1 միավոր ոչ-ոքիի և 0 միավոր պարտության համար։
Նոյեմբերի 11-ին կայացած առաջին տուրում Մարտիրոսյանի մրցակիցն ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովն էր։ Առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով կրած պարտությունից հետո Հայկը կարողացավ պատասխան խաղում սևերով ռևանշի հասնել՝ դիմակայությունն ավարտելով 1:1 հաշվով։ Նույն սցենարով ընթացավ նաև նոյեմբերի 12-ի մրցախաղը նիդեռլանդցի Անիշ Գիրիի դեմ. առաջին պարտիայում զիջելով սևերով՝ հայ գրոսմայստերը երկրորդում սպիտակներով պարտության մատնեց մրցակցին։
Երկու խաղային օրերի արդյունքում տոնած երկու հաղթանակների շնորհիվ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 6 միավոր և Յան Նեպոմնյաշչիի հետ գլխավորում է C խմբի աղյուսակը։ Անիշ Գիրին և Շահրիյար Մամեդյարովն ունեն 5-ական միավոր, աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 4, իսկ ամերիկացի Աբհիմանյու Միշրան եզրափակում է աղյուսակը 3 միավորով։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայկ Մարտիրոսյանին սպասվում է սկզբունքային դիմակայություն Մագնուս Կառլսենի հետ։ Վաղը՝ նոյեմբերի 14-ին, հայ շախմատիստը ուժերը կչափի Յան Նեպոմնյաշչիի, իսկ խմբային փուլի վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, Աբհիմանյու Միշրայի հետ։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 24 էլիտար գրոսմայստերներ՝ բաժանված 4 խմբի։ Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն միայն խմբերում առաջին տեղը գրաված շախմատիստները։ Խմբային փուլում հավասար միավորների դեպքում որպես լրացուցիչ ցուցանիշ հաշվի են առնվում նախապես անցկացված կայծակնային մրցաշարի արդյունքները, որտեղ հաղթող էր դարձել Մագնուս Կառլսենը (7 միավոր), երկրորդ տեղը գրավել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը (6,5), իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (6)։
Աղբյուրը՝ Armsport.am
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում։
Աղբյուր՝ Shamshyan.com
AntiFake․am-ի գլխավոր խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ՓՈՐՁԵՑԻՆ ԼՌԵՑՆԵԼ ՄԵԶ։ ՉՍՏԱՑՎԵՑ։
2025 թվականի նոյեմբերի 13։
Օր, երբ պետության ուժային համակարգն իր ամբողջ հզորությամբ գործի դրվեց երկու մարդու խոսքի և մեկ լրատվամիջոցի դեմ։
Մեկ տարի առաջ՝ վաղ առավոտյան, դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Նրանց, առանց դիմադրության, ձեռնաշղթաներով տարան իրենց ընտանիքների աչքի առաջ։
Միաժամանակ եկան AntiFake-ի գրասենյակ։
Տարան տեսախցիկները, համակարգիչները, միկրոֆոնները, հիշողության կրիչները, ուղիղ եթերի սարքավորումները։ Տարան անգամ եռոտանիներն ու տեխնիկական մանր պարագաները։
Որովհետև, ըստ երևույթին, իշխանության համար վտանգավոր էին ոչ միայն խոսողները, այլև այն բոլոր միջոցները, որոնցով հնարավոր էր այդ խոսքը հասցնել հանրությանը։
Ձերբակալեցին նաև մեր լրագրող Դավիթ Ֆիդանյանին, որը շուրջ 60 ժամ մնաց անազատության մեջ։ Հաջորդ օրը ձերբակալեցին մեր գործընկեր Իշխան Խոսրովյանին։
Եվ այս ամենը՝ հրապարակային փոդքաստում հնչած արտահայտությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։
Արտահայտությունների, որոնք արդեն հրապարակված էին, տեսագրված, հասանելի բոլորին։ Որոնց ապացույցները գտնելու համար պետք չէր ներխուժել լրատվամիջոցի գրասենյակ ու առգրավել նրա աշխատանքային ամբողջ տեխնիկան։
Ուրեմն ի՞նչ էին փնտրում մեր տեսախցիկների, միկրոֆոնների ու եռոտանիների մեջ։ Ապացույցնե՞ր, թե՞ լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու հնարավորություն։
Նարեկն ու Վազգենը ամիսներ անցկացրին կալանքի տակ, հետո՝ ազատությունը սահմանափակող այլ խափանման միջոցների պայմաններում։ Գրեթե մեկ տարի նրանց խոսքի ազատությունը սահմանափակված էր։
Սա միայն մեր գնահատականը չէ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու բանտարկությունը գնահատեց անհամաչափ, իսկ հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելը՝ վտանգավոր նախադեպ։ Նարեկ Սամսոնյանի պարագայում այս ողջ դատական ֆարսը կառուցված է «հետույք» բառի վրա:
Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակում այս դեպքով հրապարակվեց ամենաբարձր՝ առաջին աստիճանի ահազանգը։
Բայց այս պատմությունը մեզ համար միայն իրավական կամ քաղաքական հարց չէ։
Սա այն մարդկանց պատմությունն է, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ։ Այն թիմի պատմությունն է, որի ամենօրյա աշխատանքի, անքուն գիշերների, ստեղծածի ու կառուցածի դեմ մեկ օրում արդեն որերորդ անգամ գործի դրվեց իշխանական լծակներն անձնական մանրախնդրությունը բավարարելու համար:
Ես գիտեմ, թե ինչ աշխատանք է կանգնած յուրաքանչյուր հաղորդման, յուրաքանչյուր հետաքննության, յուրաքանչյուր ուղիղ եթերի հետևում։ Եվ գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ այդ ամենը փորձում են մեկ հարվածով ոչնչացնել։
Մեզանից կարելի էր առգրավել տեխնիկան, բայց ոչ սկզբունքները։ Կարելի էր կասեցնել եթերները, բայց ոչ համոզմունքները։ Կարելի էր ամիսներով սահմանափակել մարդկանց ազատությունը, բայց ոչ նրանց խոսելու կամքը։
Եվ այսօր՝ մեկ տարի անց, «Իմնեմնիմին» կրկին եթերում է։ Նարեկն ու Վազգենը կրկին խոսում են։ AntiFake-ը շարունակում է աշխատել։ Մեր լսարանը շարունակում է աճել:
Սա չի ջնջում տեղի ունեցածը։ Չի վերադարձնում անազատության մեջ անցկացրած ամիսները, ընտանիքների ապրած անհանգստությունը, մեր թիմին հասցված վնասը։
Բայց ապացուցում է մի կարևոր բան․ կամայականորեն կարելի է ժամանակավորապես խանգարել մարդկանց աշխատանքը, սակայն հնարավոր չէ պարտադրել նրանց լռել։
Եվ վերջում՝ ամենակարևորը։
Խոսքի ազատությունը միայն այն մարդկանց իրավունքը չէ, որոնց խոսքը հաճելի է իշխանությանը։ Այն առաջին հերթին պաշտպանում է անհարմար, սուր, կոշտ, երբեմն նաև վիրավորական արտահայտություններից զերծ չմնացող քաղաքական խոսքը:
Ժողովրդավարական պետության ուժը ոչ թե քննադատողին ձեռնաշղթաներով տանելու, այլ ամենակոշտ քննադատությունն անգամ իրավաչափ ու համաչափ միջոցներով դիմակայելու կարողության մեջ է։ Այդ է պատճառը, որ մենք ապրում ենք խմբային շահերով կաշկանդված ավտորիտար ռեժիմում:
Նոյեմբերի 13-ը մեզ հիշեցում է, թե որքան կարևոր է քաղաքական հետապնդումների մասին խոսել ԱՄԵՆ ՕՐ:
Մեկ տարի առաջ փորձեցին մեզ լռեցնել։
Մեկ տարի անց մենք այստեղ ենք։ Աշխատում ենք։ Խոսում ենք։ Եվ լռելու մտադրություն չունենք»։
Աղբյուր՝ AntiFake.am
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սոնա Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11 անշարժ գույք, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սոնա Սիմոնյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։
Անշարժ գույք․
Հայտարարագրի համաձայն՝ Սոնա Սիմոնյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում ունի ընդհանուր առմամբ 11 անշարժ գույք, որոնցից 9-ը հողամասեր են, իսկ 2-ը՝ հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տներ՝ իրենց տնտեսական շինություններով։
Բոլոր գույքերի նկատմամբ Սիմոնյանն ունի 1/3 բաժնային սեփականության իրավունք։ Գույքերը ձեռք են բերվել 2024 թվականի օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտարարագրում որպես ձեռքբերման եղանակ նշված է «այլ»։
Տրանսպորտային միջոցներ․
Սոնա Սիմոնյանը հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի նշել։
Դրամական միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սիմոնյանը բանկային հաշվում ունեցել է 2 հազար 410 դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար։
Բանկային ավանդների, արժեթղթերի, կրիպտոակտիվների և հանձնված փոխառությունների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։
Եկամուտ․
Սոնա Սիմոնյանը հայտարարագրել է ընդհանուր 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։
Նշված գումարից 3 մլն 820 հազար 374 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Եվս 200 հազար դրամ նա ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Նունե Սիմոնյանից։
Բացի այդ, 600 հազար դրամի չափով այլ եկամուտ է հայտարարագրել՝ Աշխեն, Արփինե, Մետաքսյա և Նունե Սիմոնյաններից։ Նույն գումարը՝ 600 հազար դրամ, նշված է նաև որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։
Պարտավորություններ․
Հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մնացորդների վերաբերյալ տվյալներ չկան։
Այսպիսով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Սոնա Սիմոնյանի հայտարարագրում առկա է 11 անշարժ գույք՝ յուրաքանչյուրի 1/3 բաժնային սեփականությամբ, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և ավելի քան 4.6 մլն դրամ եկամուտ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում սկսվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվեցին Ալեն Սիմոնյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարներն ու տեղակալները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։
Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։
Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։ Այստեղ գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, արդյունահանվում և վերամշակվում է պղնձամոլիբդենային հանքաքար։ Հանքավայրի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկրի տնտեսության, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածության և սոցիալ-տնտեսական կյանքի համար։
Թեղուտի պատմությունը ևս բավականին ուշագրավ է։ Հանքավայրի շահագործման ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Վալլեքս Գրուպի» հետ, սակայն ֆինանսական խնդիրների և պարտավորությունների չկատարման հետևանքով ընկերությունը հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ։ Հետագայում հանքավայրի նկատմամբ վերահսկողությունն անցել է այլ սեփականատերերի։
«Թեղուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2026-ին ձեռք է բերել ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը։
Այսինքն՝ Բաբայանի նշանակումը տեղի է ունենում հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարման փուլում։
Սակայն հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք նման պաշտոնների նշանակումների հիմքում մասնագիտական կարողությո՞ւնն է, կառավարչական փորձը, թե՞ իշխանական կապերը։
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն դեռ չի խնդրել իշխանություններից՝ նշելով, թե դեռ զբաղված է երեխաների խնամքով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։
Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։
Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։
Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։
«Խաչմերուկ» փոդքասթի հերթական թողարկման ընթացքում հաղորդավարները քննարկել են Արսեն Գևորգյանի ողբերգական մահը, տեղի ունեցող բռնաճնշումները, աշխարհաքաղաքական զարգացումները:
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից
Հայաստանում մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել 70 հազար առաջադեմ Nvidia չիպ՝ ստեղծելով տարածաշրջանի խոշորագույն AI հաշվողական կենտրոններից մեկը։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք այս տեխնոլոգիական հնարավորությունը վերածել սեփական գիտության, կրթության, տնտեսության և աշխատատեղերի զարգացման իրական գործիքի։
Ի՞նչ կարող ենք շահել, և ի՞նչ վտանգ կա, որ հիմնական օգուտը կստանան այլ երկրների տնտեսությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հոդվածը մեծ ռեզոնանս է առաջացրել քաղաքական դաշտում։ Ինչո՞ւ է իշխանության ամենահակառուսական գործիչներից մեկը հանկարծ հայտարարում արևմտյան կուրսի անհեռանկարայնության և Ռուսաստանից կախվածության աճի վտանգների մասին։
Այս թողարկման ընթացքում քննարկում ենք․
• Ի՞նչ է գրել Արմեն Գրիգորյանն իր հոդվածում և ո՞րն է նրա իրական ուղերձը։
• Մանիպուլյացիաներ պատմական անդրադարձներում (Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան)։
• Ինչո՞ւ է Գրիգորյանը բացահայտ հակադրվում Նիկոլ Փաշինյանի որդեգրած գծին։
• 3 հիմնական վարկած․
Մանրամասները դիտեք տեսանյութում։