AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ տեղեկություններ հայցելով 2019 թվականին աշխատակազմում հատկացված պարգևավճարների քանակի և չափի վերաբերյալ։
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից տեղեկանում ենք, որ 2019 թվականին կառույցում պարգևավճարները կազմել են 142.360.500 դրամ, որը համարժեք է մոտ 300.000 դոլարին։
Պարգևատրումները հատկացվել են աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ ներառյալ տեխնիկական անձնակազմը։
Աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ Արմեն Սարգսյանը չի պարգևատրվել։
Նախագահի աշխատակազմում աշխատող հայտարարատու անձանց պարգևավճարների չափի վերաբերյալ տեղեկությանը ծանոթանալու համար աշխատակազմը հղում է կատարել նրանց կողմից ներկայացվող հայտարարագրերին։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան