Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալիք հիշեցնող արտահայտություն արած մեկ այլ քաղաքացի ԱԻՆ ծառայող է

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս ցավալի դեպքը դարձել էր շահարկման առարկա մի խումբ պաշտոնյաների, սորոսական և իշխանական պրոպագանդիստների և որոշ լրատվամիջոցների կողմից (12):

Շահարկումներ նաև եղել են ֆեյսբուքյան մի շարք իրական օգտատերերի կողմից, որոնք Կուտոյանների ընտանիքին ցավակցություններ հղելու փոխարեն Ֆեյսբուքը լցրել են ատելության խոսքով և «նոր մահվան ձայն լսելու ցանկություն» հայտնել: Նրանք սպառնալիքներ են հնչեցրել՝ երբեմն հայհոյախառն, Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղած անձանց (ընկերներ, նախկին պաշտոնյաներ և այլք), նրա հոգեհանգստի և հուղարկավորման արարողություններին մասնակցած անձանց հասցեներին (ՄԱՍ 1, ՄԱՍ 2):

Շահարկումները ֆեյսբուքյան օգտատերերի կողմից եղել են նաև սպառնալիքների և ոչ կոռեկտ արտահայտությունների մակարդակում՝ ուղղված Կուտոյանի ընկերների, մասնավորապես` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին` արցունքները զսպել չկարողանալու համար:

Hovhannes Anna Khachatryan անուն-ազգանունով Ֆեյսբուքյան օգտատերը «Կուտոյանի տան դիմաց կանգնած Հրայր Թովմասյանը չէր կարողանում զսպել արցունքները» վերտառությամբ հոդվածի ներքո գրել է. «ԻՆՔԸ ՉԻ ՀԻՇՈՒՄ ԻՐ ՀԵՐԹԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ .....»: 

Հովհաննես Խաչատրյան (Hovhannes Anna Khachatryan) ֆեյսբուքյան օգտատիրոջ էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս ԱԻՆ աշխատակից է, հանդիանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցը: Հովհաննես Խաչատրյանը նաև ՀՀ «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի փրկարարական ֆակուլտետի դոցենտ, հրդեհային պաշտպանության ամբիոնի դասախոս է:

Թարմացում. Hovhannes Anna Khachatryan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից եղել է պարզաբանում մեկնաբանության հետ կապված, որում մասնավորապես ասվում է. «...հեղինակը հանդիսանում եմ ես՝ Հովհաննես Խաչատրյանի կինը, որ ունեմ բոլոր իրավունքները, արտահայտելու իմ սեփական կարծիքը...»։ Մեկ այլ մեկնաբանությամբ օգտատերը գրել է. «...Քանի որ էջը բացված է ամուսնուս տվյալներով, այդ պատճառով նրա տվյալներն են,բայց օգտագործում ենք էջը երկուսով, քանզի հանդիսանում ենք ամուսիններ...»։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի հասցեին նույնաբնույթ մեկնաբանություն էր թողել ՀՀ Ոստիկանության աշխատակցի կողմից, վերջինս անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։ Նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն