Պետոյին անվանում են Նատաշկա, որը չափից շատ լափելու պատճառով կորցրել է կանացի գրավչությունը. Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի մասին (Ռետրո մամուլ)

article-image

Ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2010թ. հունվարից 2011թ. մայիս եղել է ազատազրկված՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ազատազրկման ժամանակահատվածում Փաշինյանն իր www.nikol.am կայքում հրապարակել է հոդվածներ՝ անդրադառնալով ներկա և նախկին պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների, լրագրողների և այլ տարբեր անձանց գործունեությանը, որոնց մի մասի հետ ներկայումս վարչապետի կարգավիճակում ճանապարհ է անցնում, որոնք արտատպվել են իր ընտանիքին պատկանող armtimes.com կայքում։

«Ռետրո մամուլ» շարքի շրջանակներում հանրությանը կներկայացնենք այդ հրապարակումներից մի քանիսը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայումս Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պետրոս Ղազարյանին, որի վերաբերյալ, սակայն, Փաշինյանն այն ժամանակ ունեցել է տրամագծորեն տարբերվող կարծիք։

«Это нам дали 15 суток!!!» հրապարակման մեջ Փաշինյանը գրում է.

«Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ: Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում»:

Այսօր Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունում իր «հնարավորությունների շրջանակներում» եթերն օգտագործում է Նիկոլ Փաշինյանի անձնական պրոպագանդայի և վերջինիս ընդդիմախոսների հակաքարոզչության համար, հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունն օգտագործում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի կողմնակալ լրատվություն մատուցելու համար։ Այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով 1 տասնամյակ առաջ իրեն բնորոշել է վերը նշված բառերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն