Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն. Վլադիմիր Գասպարյան

article-image

Սիրելի արժանապատիվ ոստիկաններ, պարոնայք գործող սպաներ և վետերաններ, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն, ժողովրդի հավատն ու օրենքի գերակայությունն արդարացնելու առաքելություն:

Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը: Խաղաղ ծառայություն ձեզ ու վճռականություն՝ ծառայողական պարտականությունների իրականացման և արդարության հաստատման պատասխանատու գործում:

Սիրելի արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյունն եք. մաղթում եմ, որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը:

Սիրելի վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ: Ձեր կենսագրությամբ վառ օրինակ եք երիտասարդների համար: Մաղթում եմ ամուր առողջություն, հետևողականություն՝ ձեր փորձը նոր սերնդին փոխանցելու գործում:

Խոնարհվում եմ զոհված ոստիկանների հիշատակի առաջ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Զոհված ոստիկանների հարազատներին առանձնահատուկ գնահատումս եմ փոխանցում: Մեր զոհված ընկերների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ:

Աստված պահապան բոլորիդ չարի դեմ կռվում»,- գրել է Վլադիմիր Գասպարյանը:


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն