Երբևէ որևէ ԱՄՆ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը. Սարգսյան

article-image

Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Մեկը «Ցեղասպանություն» եզրույթով՝ մյուսն առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից: 

Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:

Ի դեպ կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:

Հ.Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ»,- գրել է Սարգսյանը:


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն