Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, ինչին մասնակից է դարձել նաև ՔԿ-ն. Մխիթար Զաքարյանի պաշտպան

article-image

Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Շահվերդյանին։ Վերջինիս կազմից քիչ առաջ զանգեցին ինձ և ասացին, որ բողոքի քննարկումը տեղի է ունենալու վաղը ՝ ժ. 18:30-ին , քանի որ քննիչին հարմար չի մինչ այդ։ Վերջինս դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնված աշխատում են։ Այս մասին հայտնել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը:

«Դատարանի աշխատակազմին ասացի, որ դատարանը պարտավոր է այս բողոքը քննարկել առաջնահերթության կարգով, քննիչի չներկայանալու հարցը թող դատարանը դատական նիստով քննարկի և որոշի, մինչդեռ կազմից պատասխանեցին, որ դատարանը նաև հերթապահ է, այս պահին այլ գործեր ունի անելու։

Հետաքրքիր է ի՞նչ հույժ կարևոր գործերի մասին է խոսքը, երբ հարցը վերաբերում է անհապաղ քննարկման բողոքին, մարդու ազատության հարցին։

Ինչ վերաբերում է քննիչի դիրքորոշմանը, ապա հիշեցնեմ, որ այս գործով քննաչական խումբ է ձևավորված, որի մեջ մտնում են տասնյակ քննիչներ։

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, ինչին մասնակից է դարձել նաև Հհ ՔԿ-ն։

Իսկ Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին, չմտնել դրա տակ»,- գրել է  պաշտպանը։


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն