(VIDEO) Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում դարձյալ անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին

article-image

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ հարցազրույցում դարձյալ անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին: 

Թուրքիայի ներքին գործընթացներից չհետաքրքրվող Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանին և Թուրքիային երբեք չպետք է միասին դիտարկել, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ գործընթացը անընդհատ տորպեդահարվում է: 

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին Արմեն Գրիգորյանը նշում է. «Այս պահին որևէ գործընթաց չկա, բայց կտեսնենք` մոտ ապագայում, եթե ինչ-որ բան լինի, ապա հանրությանը միանշանակ կտեղեկացնենք»: 

Հետաքրքիր է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հանրությունը տեղյակ չէ իշխանությունների գործողություններից, որոնք փորձում են հարաբերման եզրեր փնտրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 

Հիշեցնենք. Արմեն Գրիգորյանը Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու ջատագով և նրան թշնամի պետություն չհամարող իշխանականներից է, որը հիմա էլ հույս ունի, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ հարաբերություններում տեղաշարժեր կլինեն:

 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն