Այս իրավական խուլիգանության գլխին կանգնած է ոչ թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կամ Սասուն Խաչատրյանը, այլ Նիկոլ Փաշինյանը․ Նարեկ Սամսոնյան

article-image

«Խոսքը հայտնի «իկրայի գործի» մասին է։ Ըստ էության՝ սուտ մատնություն է համարվել ոչ թե իկրայի գնման փաստը, այլ Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ին հրահանգ տալու փաստը։ Փաստացի ՀՔԾ-ն ընդունում է, որ այդ 3000 դոլարով իկրայի գնումը կա, բայց չկա այն, ինչ տեղեկատվության մյուս մասն էր»։ Այս մասին ՀՔԾ շենքից դուրս գալուց հետո  լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«Ամենամեծ աբսուրդը. փաստաբանի ներկայությամբ ես նախորդ անգամ գնացել եմ ՀՔԾ։ ՀՔԾ-ում իմ ցուցմունքը աղավաղել է քննիչը։ Ես գրել եմ ցուցմունքի տակ, որ ես հրաժարվում եմ ցուցմունքից, որովհետև այս բովանդակությունը չի արտացոլում այն, ինչ ես ասել եմ։ Հակառակը գրված չէ իմ բառերից, և գրված է քննիչի կողմից խմբագրվածը։ Այսինքն՝ ես, ըստ էության, հրաժարվել եմ ցուցմունքից։ ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը»,- պարզաբանեց Սամսոնյանը։    

Սամսոնյանը նաև հավելեց, որ այդ օրը ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Սա իրավական խուլիգանություն է։ Այդ իրավական խուլիգանության գլխին կանգնած է ոչ թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կամ Սասուն Խաչատրյանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Սա միանշանակ քաղաքական հետապնդում է, որովհետև այս նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած մեկի Ֆեյսբուքում արված գրառումը վերցնել ու դարձնել նմանատիպ գործ։ Սա աբսուրդի թատրոն է»,- նշեց Սամսոնյանը։

Սամսոնյանը նաև իր հիասթափությունը հայտնեց, որ խափանման միջոցը կալանավորումը չի ընտրվել, և ասաց, որ հորդորել է քննիչին ավելի լուրջ գործ գտնել, որով կկարողանան իրեն կալանավորել։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ազատ խոսքի, մամուլի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած այս լկտի արշավը պետք է ամփոփվի ինչ-որ մեկի կալանավորմամբ։ Ես պատրաստ եմ լինել այդ  մեկը։ Ես պատրաստ եմ լինել մեկը, ով կկալանավորվի ու ցույց կտա ողջ աշխարհին նաև այն մարդկանց, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին «եվրո յոնջա» էր ասում, որ այսօր այստեղ այս մարդու կողմից «բռնաբարվում է» խոսքի, մամուլի ազատությունը»,- նշեց Սամսոնյանը։

Սամսոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները և նրանց վարած ճոխ կյանքի մասին հասարակական-քաղաքական ասպարեզում բարձրաձայնողները կարող են հայտնվել այն վիճակում, որում ինքն է։

Սամսոնյանը նաև հավելեց, որ ինքը հրաժարվել է այն փաստից, որ ՀՔԾ-ն ներկայացրել է, որ ինքը մեղադրյալ է։

«Նրանք ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերը չներկայացրեցին։ Մենք ներկայացրել ենք ինքնաբացարկի միջնորդություն։ Ներկայացրել ենք նաև իմ մեղադրյալ չլինելու մասին հավաստող համապատասխան օրենսգրքի համապատասխան հոդվածներով առարկություններ և դուրս ենք եկել այնտեղից։ Ես անգամ չեմ ստորագրել ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը»,- ասաց նա։

Սամսոնյանը պարզաբանեց, որ քրեական գործը հարուցված է այն հիմքով, որ ինքը սուտ մատնություն է տվել վարչապետ Փաշինյանի մասին։

Սամսոնյանը նշել է, որ պատրաստվում է հրապարակել ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի լուսանկարը։

«Նիկոլ Փաշինյանը բառացի մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ-ում կան օտարերկրյա գործակալներ։ Հայտարարել է, որ Արցախում կան մարդիկ, որոնք ուզում են դավադիր պատերազմ անել և Հայաստանի իշխանությունների վրա թողնել Արցախում հողերի կորուստը։ Երկուսն էլ ծանրագույն մեղադրանքներ են։ Այս երկու մեղադրանքով որևէ գործ չի հարուցվել այս մարմնի կողմից ո՛չ սուտ մատնության, ո՛չ առավել ևս որևէ գործակալ է բռնվել, որևէ գեներալ է բռնվել»,- մանրամասնեց Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել «սուտ մատնության» գործով և կանչվել հարցաքննության:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն