Վարչապետի աշխատակազմն ուղղել է Անգելա Մերկելի ելույթի աղավաղված ներկայացված տարբերակը

article-image

Արդեն անդրադարձել էինք այն փաստին, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին վարչապետի կայքում հրապարակված տեղեկատվությունը չէր համապատասխանում Անգելա Մերկելի հայտարարության բնօրինակին: Մասնավորապես, կանցլերի ելույթից բացակայում էր այն հատվածը, որտեղ Մերկելը խոսում էր իրավական բարեփոխումների շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության անհրաժեշտության մասին:

Այս խեղաթյուրումը առաջինը բացահայտողներից Արմեն Աշոտյանի և բազմաթիվ այսլ հրապարակումների միջոցով բարձրացված աղմուկից հետո վարչապետի պաշտոնական կայքում ուղղում է մտցվել` ավելացվել է ելույթի տեքստից բացակայող, Վենետիկի հանձնաժողովին վերաբերվող հատվածը:

Առաջին տարբերակը`

Ուղղված տարբերակը`

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ տեղի ունեցած «թյուրիմացությունը» տեղի է ունեցել թարգմանչի բացթողման պատճառով:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ վարչապետի աշխատակազմում պետք է առաջնորդվել ոչ թե համաժամանակյա թարգմանչի բանավոր, ոչ պաշտոնական թարգմանությամբ, այլ հիմք ընդունել պաշտոնական և բնօրինակ տարբերակը` հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և հետագայում  մեղավորներ չփնտրելու համար:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն