Նիկոլ Փաշինյանի աջակիցները շարունակում են YouTube-յան ալիքների միջոցով կեղծիք, զրպարտություն և թշնամանք տարածել. Հետաքննություն. ՄԱՍ 2

article-image

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես` իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տվել, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է հենց իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը հետաքննություն էր իրականացրել:

Հետաքննության արդյունքում AntiFake.am-ը բացահայտել էր, որ ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է YouTube սոցիալական ցանցում ստեղծված մեկ տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։

AntiFake.am-ը պարզել էր, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում և համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք։

Յութուբյան այդ ալիքներն են՝

  • Nvideo Only 1 (NVO1) (75.5 հազար բաժանորդ)
  • 8rd.am (63.1 հազար բաժանորդ)
  • 8rd news (88.6 հազար բաժանորդ)
  • 365news TV (9.92 հազար բաժանորդ)
  • SHD ARM TV  (30.1 հազար բաժանորդ)
  • ArmTube TV  (24.7 հազար բաժանորդ)
  • սրանց հետ փոխկապակցված այլ ալիքներ
  • Perfect TV (245 հազար բաժանորդ)

Յութուբյան այս ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների (subscribers) ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում, և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով։

Այսպես, 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվում է Շավարշ Սարուխանյանը։

Շավարշ Սարուխանյանը հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև Nvideo Only1-ի հիմնադիրն ու սեփականատերը, որը նույնական է NVO1 յութուբյան ալիքի հետ։

Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային Ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկն է, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։

Շավարշ Սարուխանյանի կինը՝ Մարիամ Վարդանյանըհանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի հիմնադիրը։

Շավարշ Սարուխանյանին յութուբյան ալիքների աշխատանքներում աջակցում են նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Շավարշ Սարուխանյանի մայրը՝ Նունե Սարուխանյանը, զբաղվում է տեսանյութերի տարածմամբ։ Իսկ հարազատներն ապահովում են տեսանյութերի ձայնը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Շավարշ Սարուխանյանի եղբայրները նույնպես ներգրավված են «թիմային» աշխատանքներում, սակայն թե ինչ գործառույթներ են իրականացնում նրանք, պարզել չհաջողվեց։

Շավարշ Սարուխանյանի քրոջ դստեր՝ Ալինա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է Nvideo Only1-ում։

Իսկ քրոջ՝ Ստելլա Սարուխանյանի ձայնը կարելի է լսել զրպարտություններ պարունակող տեսանյութերում։

Վերջինս նաև բաց նամակներով դիմում է Նիկոլ Փաշինյանին և այդ տեսանյութերը նույնպես հրապարակվում են վերը նշված յութուբյան ալիքներում։

Շավարշ Սարուխանյանի եղբայրը՝ Արմեն Սարուխանյանը, աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում։

Շավարշ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարներում առկա է նրա աշխատանքի ընթացքը գործընկերոջ՝ Հայկ Կարապետյանի հետ։

Հայկ ԿարապետյանըՇավարշ Սարուխանյանի հետ մեկտեղ, հանդիսանում է վերը նշված յութուբյան ալիքների համակարգողներից։

Բացի այդ, Շավարշ Սարուխանյանը համագործակցում է Հայկ Մարգարյանի հետ (Dzed), ով նաև Հայկ Կարապետյանի մտերիմն է։

Հայկ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում հիմնականում կիսում է ArmTube TV և SHD ARM TV յութուբյան ալիքների տեսանյութերը, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ալիքների համակարգմամբ էլ զբաղվում է վերջինս։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձ էր կատարել թեմային, որից հետո Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում 1 գրառում և 2 տեսանյութ է հրապարակել այդ առնչությամբ՝ ըստ էության հաստատելով վերը նշված տեղեկությունները։

Սարուխանյանի կողմից մեկ տասնյակից ավելի խմբագրված գրառումները և ուղիղ եթերները հանդիսանում են վերը նշված փաստերի ուղղակի ապացույցները: «Մենք անկախ բլոգերներ ենք, ովքեր իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել ցանկացած հարցի շուրջ: Մենք մեր անձնական կարծիքն ենք արտահայտում․․․: Սաղն էլ գիտեն, որ ես ունեմ ալիքներ ու զբաղվում եմ էդ ալիքներով, զբաղվում եմ Youtube-ով: Ինչ վերաբերվում ա` ով ա խոսում, ինչ ա խոսում, էդ ընդհանրապես կապ չունի: Ես եմ զբաղվում, ես եմ էդ վիդեոները գցում»,- ասել է Սարուխանյանը` ըստ էության չհերքելով, որ ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք տարածող յութուբյան ալիքները ղեկավարվում են իր կողմից, իսկ տեսանյութի ձայնն ապահովվում են իր մտերիմները:

Նույնը նաև հաստատել է Շաավարշ Սարուխանյանի քույրը՝ Ստելլա Սարուխանյանը, ով կիսվել է եղբոր գրառումներով և ինքն էլ հանդես եկել վերը նշված փաստերը ևս մեկ անգամ ապացուցող գրառումներով: «Բոլորդ գիտեք, որ եղբայրս՝ Շավարշը անկախ բլոգեր է, և սատարում է իշխանությանը հեղափոխության առաջին օրերից: Իր յութուբյան էջերում տեղադրում է օրվա լրահոսը, … որոշ լուրեր, որոնք ներկայացնում են նախկին իշխանությունների կատարած գործողությունները, ես ինքս եմ կարդում, հետևաբար նրանց կողմից սպառնալիքի ամենամեծ չափաբաժինն իմն է»,- գրել է Ստելլա Սարուխանյանը` գրառմանը կցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արված լուսանկարը:

Սուտ և կեղծիք տարածող յութուբյան ալիքների հետ առնչություն ունի նաև Ֆեյսբուքում Hakobyan Hakobyan անունով գրանցված անձը։

Perfect TV նմանաբնույթ յութուբյան ալիքն էլ համակարգում է Վիգեն Սուքիասյանը։ Վերջինս AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան լայվից հետո ապաակտիվացրել էր իր էջը Vkontakte սոցիալական ցանցում։

Յութուբյան այս ալիքների հիմնական բովանդակությունը զրպարտություններ, ստեր և կեղծիքներ տարածելն է, մարդկանց վարկաբեկելն ու հեղինակությունն արատավորելը։ Սակայն յութուբյան այս ալիքները աշխատում են անձանց արատավորելու միջոցով նաև Նիկոլ Փաշինյանի «ռեյտինգը» բարձրացնելու ուղղությամբ։

Յութուբյան ալիքների ստեղծման ժամանակահատվածը, դրանց բովանդակությունն ու ռեսուրսները խոսում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունենալու մասին, որը, մեր ունեցած տեղեկություններով, ապահովվում է իշխանության միջոցով։ AntiFake.am-ը տվյալներ ունի ֆինանսական միջոցներ տրամադրողի, փոխանցողի, իշխանություն-յութուբյան ալիքների համակարգողներ կապն ապահովողի մասին, սակայն այս փուլում նպատակահարմար չենք գտնում հրապարակել դրանք։

Անհերքելի է, սակայն, այն, որ վերը թվարկվածի քաղաքական պատասխանատվությունն անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։

Նկատենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ կիսել է ատելություն, սուտ և կեղծիք տարածող PerfectTV յութուբյան ալիքի տեսանյութերն իր սեփական մեկնաբանությամբ։

Ուստի պատահական չէ, որ ամեն անգամ յութուբյան այս ալիքների և դրանց՝ իշխանության հետ կապի մասին հրապարակումներին հաջորդում են ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (հանրության մեջ առավել տարածված է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումով) և դրա աշխատակիցների անհանգիստ «պարզաբանումները»։

Օրինակ, Նարեկ Սամսոնյանի ուղիղ եթերին հաջորդել էր ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի «պարզաբանումը», որում ասվում է. ««Perfect TV» և «Nvideo Only1» յութուբյան ալիքների սեփականատրերը ֆեյք չեն։ Վիդեոների տակ էդ մարդիկ իրենց տվյալները դրել են։ Թե բա՝ լրագրողական հետաքննություն»։

Մինչդեռ Սամսոնյանն իր եթերում անձամբ էր հրապարակել վերը նշված յութուբյան ալիքների համակարգողների անունները։ Ուստի՝ ՊՈԱԿ-ի աշխատակցի պարզաբանումը, մեղմ ասած, տեղին չէր, և խոսում է այս թեմայի առնչությամբ առկա անհանգստության մասին։

Հետաքրքրական է, որ 8rd.am, NVO1 և սրանց հետ փոխկապակցված յութուբյան ալիքները մրցակցության մեջ են PerfectTV-ի հետ։ Ալիքները, մեկը մյուսին չզիջելով, նորանոր և ավելի մեծամասշտաբ ստեր ու կեղծիքներ են ստեղծում և տարածում՝ մեծացնելով նաև հասարակության մեջ սերմանվող ատելության չափաբաժինը։

Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք տարածող, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վարկաբեկող և զրպարտող ու ազգամիջյան թշնամանք հրահրող յութուբյան այս ալիքների մասին AntiFake.am-ը հետաքննական նյութ էր պատրաստել գրեթե մեկ ամիս առաջ՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Բացի այդ, AntiFake.am-ը տվյալ խնդրի բարձրաձայնման  և լուծման համար դիմել էր ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին: Նկատենք, որ մինչ օրս թե՛ պատկան մարմինները, թե՛ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները որևէ կոչով կամ իրավական գործընթացներ սկսելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել, ինչը թույլ է տալիս այս ալիքներին ազատորեն ատելության քարոզչությամբ զբաղվել՝ արատավորելով իշխանության այլախոհների անունները:

Ստորև ներկայացնում ենք զրպարտություն, կեղծիք և սուտ տարածող յութուբյան ալիքներից մի քանի տեսանյութեր, որոնք հրապարակվել են AntiFake.am-ի հետաքննությունից հետո և ուղեկցվել են բացառապես իշխանության օրակարգով ու քարոզչական թեզերով։



«8rd news»


«8rd.am»


«NVO1 (Nvideo Only1


«Perfect TV»


«ArmTube TV»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն