Նիկոլ Փաշինյանը ստում է. Հայաստանը խոսքի ազատության մակարդակով ոչ 8-րդ տեղում է, ոչ էլ համեմատելի է Ֆրանսիայի հետ

article-image

Փետրվարի 12-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ի թիվս այլ հայտարարությունների, պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «խոսքի ազատության մակարդակով Հայաստանը Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ տեղը»:

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային կառույցների արձանագրած բոլոր ցուցանիշներով հանդերձ, որոնց մենք պարբերաբար անդրադարձել ենք, խոսքի ազատության մակարդակով Հայաստանը աշխարհում 8-րդ տեղում չի հայտնվել:

Դիտարկենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների անդրադարձները 2019 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ:

«Լրագրողներ առանց սահմանների» (“Reporters without borders”) միջազգային կազմակերպության հրապարակած «World Press Freedom Index 2019»-ում Հայաստանը դասակարգվում է 61-րդ սանդղակում, իսկ վարչապետի համեմատության սուբյեկտ հանդիսացող Ֆրանսիան նույն սյունակում դասակարգված է 32-րդ տեղում, և 8-րդ տեղը համատեղ կիսելու վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող:

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում «Freedom and Media 2019» և «Freedom on the Net 2019», ինչպես նաև «Freedom in the World 2019» զեկույցները:

Հարկ է նշել, որ զեկույցները ևս անաչառությամբ չեն փայլում: Զեկույցները կարդալիս հանդիպում ենք այնպիսի ձևակերպումների, որոնք կարելի է գտնել այսօրվա իշխանական քարոզչությամբ զբաղված լրատվամիջոցներում: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկին իշխանությունների օրոք ընդդիմության ներկայացուցիչները կամ քաղաքացիական ակտիվիստները, որոնք գրում էին համապատասխան զեկույցներ միջազգային կառույցների համար, այսօր գտնվում են իշխանության օրենսդիր և գործադիր տարբեր շրջանակներում:

Օրինակ, «Freedom in the World 2019» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում Քաղաքացիական ազատությունների բաժնում անկախ մամուլի գործակիցը 2/4 է:

Խոսքի և համոզմունքի ազատությունը գնահատված է 9`16 հնարավորից: Հայաստանի ընդհանուր գործակիցը 51 է` 100-ից, երկիրը դասվում է կիսաազատ պետությունների շարքին: Եթե այս ցուցանիշը համեմատենք նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված Ֆրանսիան, ապա վերը նշված ցուցանիշով Ֆրանսիայի գործակիցը 90 է`100-ից: Ուստի համեմատությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ողջամիտ չէ, գոնե այս զեկույցի շրջանակներում:

Հաջորդ զեկույցը` «Freedom and Media 2019»: Հեղինակները ընդգծում են լրատվամիջոցների ազատության և քաղաքական փոփոխությունների միջև սերտ կապը: Հարկ է նշել, որ այս զեկույցում նշվում է նաև, որ «Հայաստանին չի հաջողվել զարգացում գրանցել մամուլի ազատության իր միավորում»:

Ինչ վերաբերում է մյուս զեկույցին. «Freedom on the Net 2019» 

Նախորդ` 2018 թվականի համեմատությամբ` Հայաստանի ցուցանիշը 76 է,         նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 3 միավորով: Այս զեկույցով Ֆրանսիայի ցուցանիշը ևս 76 է: Հաշվի առնելով, որ 70-ից բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում Հայաստանը և Ֆրանսիան, ունենալով 76 միավոր, գտնվում են 8-րդ տեղում:

Սա է եղել Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիայի և սխալի «հիմքը», սակայն պետք է նշել, որ համացանցային ազատությունը և խոսքի ազատությունը միանգամայն տարբեր հասկացություններ են, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում անդրադառնում է ոչ թե համացանցային, այլ խոսքի ազատությանը: Այս հասկացությունները ոչ միայն նույնական չեն, այլ բացարձակ կապ չունեն միմյանց հետ:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «World Press Freedom Index 2019»-ում Հայաստանը դասակարգվում է 61-րդ սանդղակում, իսկ վարչապետի համեմատության սուբյեկտ հանդիսացող Ֆրանսիան նույն սյունակում դասակարգված է 32-րդ տեղում, և 8-րդ տեղը համատեղ կիսելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել:

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը և մանիպուլյացիան այնքան ակնհայտ էր, որ այս փաստին անդրադարձավ նույնիսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ԽՀԿ «Փաստերի ստուգման» fip.am հարթակը:

Հարկ է նշել, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին և հավաստիացումներին, որ այսօր Հայաստանում առկա է խոսքի ազատության և մամուլի ազատության բարձր մակարդակ, այնուամենայնիվ իրականությունը այլ բանի մասին է խոսում:

Մասնավորապես, երբ 2019 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա և սպառնալիքներ հնչեցրին լրատվականի հասցեին, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (“European Federation of Journalists”) հրապարակավ դատապարտեց այս քայլը: Կազմակերպությունը իշխանություններից պահանջեց ապահովել լրագրողների անվտանգությունը: 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն