Այսօր Արցախում նշում են Արցախի վերածննդի օրը

article-image

Այսօր Արցախի Հանրապետությունում նշում են Արցախի վերածննդի օրը: 

32 տարի առաջ այս օրը` 1988թ. փետրվարի 20-ին, ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը:

Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը: Հենց այդ օրվանից էլ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի ԽՍՀ կազմից, և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով:

Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը: Այդ օրը դարձավ հայ ժողովրդի սխրանքի, վճռականության, տոկունության և մեր համազգային միասնականության խորհրդանիշը:

Հիմնական աղբյուրը` Արցախի Հանրապետության ԱԳՆ կայք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն