ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը

article-image

Վիեննա, 24 մարտի, 2020թ. –  ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրն այսօր իր մտահոգությունն է հայտնել COVID-19-ի պանդեմիայի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Հայաստանում մարտի 23-ին ներկայացված Քրեական և Վարչական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու փաթեթի վերաբերյալ:

Հայաստանում ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում ցանկացած «կազմակերպության, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (տերմինը ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք ավանդական լրատվամիջոցների մաս չեն համարվում), միայն թույլատրվելու է կորոնավիրուսային ճգնաժամի մասին հրապարակել այն տեղեկատվությունը, որը թողարկվել է պաշտոնական աղբյուրների կողմից: Կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու կորոնավիրուսով հիվանդների նկատմամբ որևէ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապ առաջացնելուց: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը՝ հայտարարելով, որ հստակ բնորոշում չկա, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 պանդեմիայի ընթացքում խուճապից, ագրեսիայից խուսափելու և կեղծ տեղեկությունների դեմ պայքարելու համար», - ասել է Դեսիրը: «Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի ժամանակ կեղծ լուրերի տարածումը կանխելու համար»,- ավելացրեց ներկայացուցիչը: «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և համաճարակի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ խստացուցիչ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ հասանելիությունը»:

Արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը հայտարարվել է 300.000 դրամ (մոտավորապես 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չհեռացնելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի (1000-2000 դոլար) չափով:

Ներկայացուցիչը վկայակոչել է նաև հայտարարությունը, որը անցած շաբաթ հրապարակել էր ՄԱԿ արտահայտման և կարծիքի ազատության իրավունքի պաշտպանության և խթանման հատուկ զեկուցող Դեյվիդ Կայեի, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի հետ համատեղ, որտեղ ընդգծվում էր, որ «մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից: Դա կախված է նաև սպառնալիքների բնույթի և անձի, նրա ընտանիքի և համայնքի պաշտպանության միջոցների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց»: Ներկայացուցիչը և երկու հատուկ զեկուցողները նաև հայտարարում է, որ «տեղեկատվության ստացման իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է արտակարգ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարևորագույն գործառույթ է հանդիսանում հանրային առողջությանը վերաբերող արտակարգ իրավիճակների պահին, հատկապես այն դեպքերում, երբ այն նպատակ ունի հասարակությանը խիստ կարևոր տեղեկատվություն հասցնել և վերահսկել կառավարության գործողությունները»:

ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը դիտարկում է ԵԱՀԿ անդամ-պետություններից 57-ում լրատվական դաշտի զարգացումները: Նա մեդիայի ազատության և արտահայտման ազատության խախտումների նկատմամբ նախնական զգուշացում է հայտնում և խրախուսում է ԵԱՀԿ մեդիայի ազատության պարտավորությունների լիարժեք կատարումը:  


Կարդացե՛ք նաև՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն